«ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու, կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է»․ ինչո՞ւ է «ԹՐԻՓՓ»-ի բաժնեմասերի միայն 26%-ը պատկանում ՀՀ-ին

«ՀՀ-ն հողի կառուցապատման իրավունքով է օժտելու «ԹՐԻՓՓ» ընկերությանը։ Այստեղ կհիշեք՝ ինչքան շահարկումներ եղան, թե ՀՀ-ից որեւէ կերպ հող է օտարվում։ Ոչ, ՀՀ-ն կառուցապատման իրավունք է տալու, ինչպես բազմաթիվ ընկերությունների»,- Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերին։ Նշենք, որ Արարատ Միրզոյանը հունվարի 13-ին հանդիպում է … Read more

TRIPP զարգացման համար ամերիկյան ընկերությունը պատասխանատու կլինի 49 տարի. Միրզոյան

14 Հունվարի, 2026 Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով, Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկելու է TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը՝ իրեն պահելով 26 տոկոսը: Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա և բավարարված լինի համագործակցությունից: Այս համագործակցությունը 49 տարին լրանալուց հետո … Read more

Արարատ Միրզոյանը և ես հանդես եկանք TRIPP նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի մասին հայտարարությամբ. Մարկո Ռուբիո

Հունվար 14,2026 11:42 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո. «Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ես հանդես եկանք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի մասին հայտարարությամբ։ Փաստաթղթի հիմքում 5 ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահի հովանու ներքո տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովում ստանձնած հանձնառություններ են։ Թրամփի ուղին թույլ կտա իրացնել … Read more

Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծում Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է TRIPP նախագծում Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին։ Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն տեսնում է Ռուսաստանի մասնակցության հնարավորություն՝ Միրզոյանը պատասխանեց, որ այդ հարցը չի քննարկվել։ «Չի քննարկվել այդ հարցը։ TRIPP-ի շրջանակները մեծ հաշվով բավականին պարզ են։ Մենք նպատակ չունենք … Read more

«ԱՄՆ հետ համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին եւ հրապարակվել է, չկա որեւէ պայման, որը բանակցվել է եւ ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել»․ Արարատ Միրզոյան

Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերին։ Նշենք, որ Արարատ Միրզոյանը հունվարի 13-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի շրջանակներում կողմերը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան–ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Արարատ … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արարատ Միրզոյանի ասուլիսը՝ Վաշինգտոնում

Արարատ Միրզոյանը երեկ՝ հունվարի 13-ին, Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպում է ունեցել։ Ապա հրապարակվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այժմ Միրզոյանը ասուլիսով ներկայացնում է փաստաթուղթը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։ The post ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արարատ Միրզոյանի ասուլիսը՝ Վաշինգտոնում appeared first on Yerevan … Read more

ԹՐԻՓՓ-ի հաջողությունը կախված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից․ հայտարարություն

Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հետևյալ հայտարարության տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» … Read more

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման … Read more

Միրզոյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի հետ․ «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ համատեղ հայտարարություն է նախատեսված

Հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:

ԱԳ նախարարն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին

Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու դրա շարունակական զարգացումը: Ի թիվս այլ … Read more