Հունվար 14,2026 11:42
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո. «Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ես հանդես եկանք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի մասին հայտարարությամբ։
Փաստաթղթի հիմքում 5 ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահի հովանու ներքո տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովում ստանձնած հանձնառություններ են։
Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժն առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի ասպարեզում՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)