Հայտնի են ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցի օրերը

7 Փետրվար, 2026 23:00 Պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը կմիանա փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Միլանում, Երեւանում եւ Բաքվում 2026թ․ փետրվարի 9-11-ը։ Այս մասին նշվել է  ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրությունում։ «Նրա ուղեւորությունը Հայաստան եւ Ադրբեջան կնպաստի նախագահ Թրամփի խաղաղության ջանքերին եւ «Հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի երթուղի (TRIPP)» նախագծի առաջմղմանը»,- նշել … Read more

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Ալենը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեսանյութ է հրապարակել և ներկայացրել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ «Դեյվիդ Ալենը Հայաստան է ժամանել 2024թ․-ին որպես ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան։ Բարձր գնահատելով հայ ժողովրդի ջերմ, հյուրընկալ ու ընկերական վերաբերմունքը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալենը ցանկանում է ավելի լավ ճանաչել այս գեղեցիկ երկիրը, ավելի շատ մարդկանց հետ շփվել ու իր ներդրումն ունենալ առավել … Read more

Մենք չենք ընդունի այն պայմանները, որոնք կվնասեն ԱՄՆ-ին. Ռուբիո

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ սպառազինությունների վերահսկողությունը պետք է դառնա բազմակողմանի հարց, դրան պետք է միանա Չինաստանը։ Այս մասին նշվել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հոդվածում, որը տարածել է պետդեպարտամենտը։ «Նախ՝ սպառազինությունների վերահսկողությունն այլեւս չի կարող լինել երկկողմանի հարց Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ։ Ինչպես նախագահը հստակեցրել է, այլ երկրներ, մասնավորապես Չինաստանը, նույնպես ռազմավարական կայունությունն ապահովելու … Read more

Չեմ զարմանա, որ վաղը Պակիստանն ու Իսրայելն էլ մրցանակ տան սրանց (տեսանյութ)

Հյուրը «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Այսօր կմնան պետությունները, ովքեր վճռական են դիմադրել արտաքին վտանգներին, իսկ մենք դիմադրո՞ւմ ենք (տեսանյութ)

Հյուրը «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները

Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Այս մասին հաղորդել է Tasnim-ը։ ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆը ներկայումս խորհրդակցություններ է անցկացնում Օմանի արտաքին գործերի նախարարի հետ։ Նշենք, որ նախորդ փուլում Օմանի արտաքին գործերի նախարարը միջնորդի դեր է խաղացել կողմերի միջև հաղորդագրությունների փոխանակման գործում։

Վենսի այցը ցմահ ազատազրկման ֆոնին և իշխանությունների կալինկան (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում ավելի քան 450 «Tomahawk» թևավոր հրթիռներ է կենտրոնացրել

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում ավելի քան 450 «Tomahawk» թևավոր հրթիռներ ունի, որոնք կարող են օգտագործվել Իրանի վրա հնարավոր հարձակման ժամանակ, հաղորդում է NBC News-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային։ Պաշտոնյայի խոսքով այդ հրթիռները տեղակայված են տարածաշրջանում գտնվող ռազմանավերի վրա և կարող են օգտագործվել Իսլամական Հանրապետությանը հարվածելու համար, եթե ԱՄՆ նախագահը հաստատի Թեհրանի դեմ ռազմական գործողությունը։ Նշվում է, … Read more

Ռուբեն Վարդանյանի որդին Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote

Ամերիկայի կաթոլիկական պաշտպանության կազմակերպությունը՝ Catholic Vote-ն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցին և այդ համատեքստում Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման կարևորությանը: Պարբերականը զրույցել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանաի հետ: Ստորև  թարգմանաբար ներկայացվում է հրապարակումը. «Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան։ Այցին ընդառաջ, բանտարկված հայ … Read more

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն պատերազմի հավանականությունը շատ բարձր է. իրանցի փորձագետ

Իրանցի փորձագետ Փույա Հոսեինին գրում է. «Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն պատերազմի հավանականությունը շատ բարձր է։ Իրանը զգուշացրել է, որ պատերազմի դեպքում այն կլինի տարածաշրջանային և կներգրավի բոլոր այն երկրներին, որոնք ռազմաբազաներ են տրամադրել ԱՄՆ-ին։ ​Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի ուղերձը Մասկատում բանակցությունների մեկնարկից առաջ. ​«Իրանը դիվանագիտության … Read more