Մելանիան և ես վշտացած ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշմամբ. Թրամփ – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաղթել է արագ ապաքինում Ջո Բայդենին, որի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ Նա համապատասխան հաղորդագրությունը կիրակի օրը հրապարակել է Truth Social սոցիալական ցանցում։ «Մելանիան և ես վշտացած ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշմամբ։ Մենք մեր ամենաջերմ մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ և հաջող ապաքինում», – … Read more

Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը կկայանա այսօր – Live News

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը hայտնել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև հեռախոսազրույցը կկայանա այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին)։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «17:00-ին հեռախոսազրույց կլինի Թրամփի հետ»,- ասել է Պեսկովը։

Ուիթքոֆը հայտարարել է` Իրանը չի կարող ուրան հարստացնել. Արաղչին հակադարձել է

Միացյալ Նահանգների հիմնարար դիրքորոշումն այն է, որ Իրանը չի կարող հարստացնել ուրան, ABC News-ին ասել է Մերձավոր Արևելքի հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ «Մենք ունենք մեկ շատ հստակ կարմիր գիծ, ​​դա ուրանի հարստացումն է: Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանն ունենա հարստացման կարողությունների նույնիսկ 1 տոկոսը: Ամեն ինչ սկսվում է մեր սկզբունքային դիրքորոշումից, … Read more

ՀԱՊԿ-ն ակնկալում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում. Իմանգալի Տասմագամբետով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Կովկասում որոշակի դրական զարգացումներ կան։ Սա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի … Read more

Ջո Բայդենի օրգանիզմում արագ զարգացող քաղցկեղ է հայտնաբերվել – Live News

Մայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրգանիզմում ախտորոշել են շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակը։ Այս մասին ասվում է նախկին նախագահի ներկայացուցիչների կողմից մայիսի 18-ին տարածված հայտարարության մեջ, որին հղում են արել ամերիկյան լրատվամիջոցները։ «Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս այն արդյունավետորեն վերահսկել, – ասվում է հայտարարության … Read more

«Դա էլ են գցում ռուսի գրպա՞նը․ ՌԴ-ն առաջարկում էր կանգնեցնել պատերազմը, բայց ՀՀ վարչապետն ասաց՝ մենք կկռվենք»․ Ռոբերտ Քոչարյան

«Այսօր մտածել, թե եվրոպացիք կարող են Հայաստանում որեւէ անվտանգային հարց լուծել, մանկամտություն է։ Հա, Մակրոնն ինչ-որ սիրուն հայտարարություն կանի, մենք կուրախանանք, միգուցե ՀՀ վարչապետի հետ կգրկախառնվի։ Դրանով ամեն ինչ կավարտվի։ Կա երեք պետություն, որոնք հողի վրա այս տարածաշրջանում իրականում կարող են դերակատար լինել՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Ո՞ր երկիրն է մեզ ավելի հոգեհարազատ, որ երկրի հետ … Read more

ԱՄՆ-ն ազդարարել է 18 երկրների հետ առևտրային գործարքներ կնքելու մասին

Դիտում ՝ 29 603 ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր 18 ամենակարևոր առևտրային գործընկերների հետ ձգտում է առևտրային համաձայնագրեր կնքել: «Ինձ թվում է, որ մենք շատ տարածաշրջանային գործարքներ կկնքենք, խաղադրույք կլինի Կենտրոնական Ամերիկայի և Աֆրիկայի մի մասի վրա», — CNN-ին տված հարցազրույցում ասել է ֆինանսների նախարարության ղեկավարը։ Նախարարը հավելել է, որ օտարերկրյա … Read more

ԱՄՆ-ին հաջողվել է մերձեցնել Ուկրшինայի և Ռпւսաստանի դիրքորոշումները. Ուիթկոֆ

Դիտում ՝ 29 594 Ամերիկյան վարչակազմը կարողացել է որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը։ «Այս տիպի բանակցություններում մարդիկ որոշակի դիրքորոշումներ են ընդունում, արվեստը կողմերի միջև անջրպետը կրճատելն է, և կարծում եմ, որ մեզ դա որոշ չափով հաջողվել է»,- ասել … Read more

Պեսկովը հաստատել է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը պատրաստվում է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TASS-ին հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույց է պատրաստվում։ «Հեռախոսազրույցը նախապատրաստվում է», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը հայտարարել էր մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում … Read more

ԱՄՆ-ում փոթորիկների հետևանքով զпհվել է 16 մարդ

Դիտում ՝ 22 548 ԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում տեղի ունեցած փոթորիկների հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակները վիրավորվել են, հայտնում է NBC հեռուստաալիքը։ Ավելի վաղ Արևմտյան Վիրջինիայում հաղորդվել էր ամպրոպի հետևանքով ևս երկու մահվան մասին։ Կիսվել սոց․ ցանցերում