Մեր խնդիրը խորհրդարանում ներկայացված լինելը չէ, այլ Փաշինյանին հեռացնելը․ Սամվել Կարապետյան 

Հունիսի 7-ին կայացած ընտրությունները լիովին տապալված և կեղծված են։ Այս մասին հայտարարել է գործարար և բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում։

Ճնշման և ահաբեկման պայմաններում ընտրություններ չեն անցկացվում. մարզերում ձերբակալվել են մեր 780 համակարգողները, հիշեցրել է Կարապետյանը։ Նա նշել է, որ կուսակցությունը դիմել է ԿԸՀ, ապա կդիմի նաև ՍԴ։ Պահանջն է՝ անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։

«Մեր խնդիրը խորհրդարանում ներկայացված լինելը չէ, այլ Փաշինյանին հեռացնելը», — ընդգծել է Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment