Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ

  «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը տեսանյութերով և լուսանկարներով ներկայացնում է, թե որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում, որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ի ձայները և ինչ ընտրախախտումներ են արձանագրվել։ Մանրամասն՝ տեսանյութում։

Խախտումներ արձանագրած լրագրողը ընտրություններից հետո ծանուցում է ստացել վարժական հավաքների մասին

Քարոզարշավի ամբողջ ընթացքում, եւ բուն քվեարկության օրը իշխող ուժի կողմից բազմաթիվ խախտումներ արձանագրած՝ NEWS.am–ի լրագրող Նարեկ Խաչատրյանը ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել։ Զուգադիպություն է, սա թե ոչ՝ դժվար չէ կռահել ընդամենը մի քանի փաստ համադրելով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

«Բոլորին դեմ եմ»-ը հայտարարել է ընտրական գործընթացում խախտումների մասին • Tribune.am

Հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունները անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ, ընտրակաշառքի, սպառնալիքի, ատելության խոսքի, հասարակության ծայրահեղ բևեռացման մթնոլորտում: Այս մասին հայտարարություն է տարածել «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այս ընտրությունները և դրանում գրանցված արդյունքները վերահաստատում են «Բոլորին դեմ եմ» կուսակցության այն պնդումը, որ քաղաքացիների կամարտահայտման և դրա արդար … Read more

Մանդատներ վերցնելու և չվերցնելու հետևանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի դիտարկումները մանդատներ վերցնելու-չվերցնելու հետևանքների մասին․ «Իմ անձնական կարծիքն է՝ մանդատները պետք չէ վերցնել։ Սա լավագույն ձևով ցույց կտա քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված անձանց քաղաքական հուսալիությունը։ Մի դիտարկում ևս։ Բոլոր այն երկրներում, որտեղ գործում է ընտրական շեմ, խորհրդարանում ստացած մանդատների թիվը ավելի բարձր է լինում, քան տվյալ ուժի ստացած քվեների տոկոսը»,-նշում … Read more

Վրաստանի խորհրդարանի նախագահը քննադատել է ԵՄ-ին` Հայաստանում ընդդիմության անդամների ձերբակալությունների մասին լռելու համար

Վրաստանի խորհրդարանի նախագահը քննադատել է ԵՄ-ին` Հայաստանում ընդդիմության անդամների ձերբակալությունների մասին լռելու համար։Շալվա Պապուաշվիլին նշել է, որ ընտրություններից առաջ Հայաստանում ձերբակալվել են մի քանի տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, և Եվրամիությունը չի արձագանքել։«Եթե մեկը հանցագործություն է կատարել, նա պետք է ձերբակալվի։ Սա օրենքի գերակայություն է։ Եթե դա լավ է Վաշինգտոնի, Բեռլինի և Երևանի համար, ապա այն … Read more

ԵԽ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին – Live News

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։ «Շնորհավորում եմ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանի համապետական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար»:

ՀՀ-ում ընտրություններն անցկացվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի միջամտության պայմաններում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում իր քաղաքականությունը կկառուցի՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական քայլերը,-հայտարարել է  ՌԴ ԱԳՆ-ն: Ընտրությունները ցույց տվեցին, որ հայկական հասարակությունը խիստ քաղաքականացված է։ Հայաստանի իշխանությունները կոպտորեն խախտել են ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման ընթացակարգերը։ Ընտրություններն անցկացվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի միջամտության պայմաններում։ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները կղեկավարվեն ազգային շահերի … Read more

ԿԸՀ-ն վավերացրել է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստում վավերացրել է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝   2503981 Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1237 Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1178 Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 410 … Read more

Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության վրա ճնշումների պայմաններում. Զախարովա

Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի միջամտության պայմաններում, հաղորդում է ТАСС-ը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մտադիր է ձևավորել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ հիմնվելով Հայաստանի ղեկավարության իրական գործողությունների վրա։ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությունը Հայաստանում զգալիորեն նվազել է ընտրություններից հետո։ Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան … Read more

«Անկախ դիտորդ»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականներ․ ՀԻՄԱ

The post «Անկախ դիտորդ»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականներ․ ՀԻՄԱ appeared first on Tribune.am.