Մերձավոր Արևելքը վառոդի տակառի վրա է, Իրանի և իր թշնամիների միջև ավելի մեծ թափով պատերազմի վերսկսումը միայն հրաշքով կարող է կանխվել (տեսանյութեր)

Ահա և հայտարարություններն ու փաստերը   Նոր տեղեկություններն ավելի են հիմնավորում երեկվա մեր այն կանխատեսումը, որ «Իրանի և իր թշնամիների միջև հրադադարը, ցավոք, սոսկ ժամանակավոր է, պատերազմը վերսկսվելու է ավելի մեծ թափով»: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թեև ապրիլի 8-ի գիշերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է … Read more

Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ- Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է, Իրանը դարձյալ փակել է Հորմուզը

Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր միջուկային պատերազմի վտանգի մասին   Աշխարհն անցած գիշեր, ինչպես ասում են, շունչը պահած, սպասում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին տրված վերջնագրի ժամկետի լրանալուն, որից հետո սպասվում էին ԱՄՆ-ի և Իսրայելի զանգվածային ավիահարվածներն Իրանի բոլոր էլեկտրակայաններին (ներառյալ՝ Բուշերի ԱԷԿ-ին) և կամուրջներին, ինչպես նաև Իրանի հարձակումն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից … Read more

Հորմուզի նեղուցով ազատ անցումը հնարավոր կլինի երկու շաբաթվա ընթացքում․ Իրանի ԱԳ նախարար

Հորմուզի նեղուցով ազատ անցումը հնարավոր կլինի երկու շաբաթվա ընթացքում, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նաև հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետության անունից շնորհակալություն և երախտագիտություն եմ հայտնում իմ հարգարժան եղբայրներին՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին և ֆելդմարշալ Ասիմ Մունիրին՝ տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ նրանց անխոնջ ջանքերի համար։ Պատասխանելով վարչապետ Շարիֆի … Read more

Թրամփը սպառնացել է՝ Իրանի վրա կփլուզվի ողջ դժոխքը, Իրանը հակադարձել է՝ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները. 2

Սկիզբը՝ այստեղ  Ինչ նկատի ունի ահաբեկչական պետություն ԱՄՆ-ի նախագահ, արդեն իսկ ռազմական հանցագործ Դոնալդ Թրամփը՝ սպառնալով, որ իր պահանջների չկատարման դեպքում ԱՄՆ-ը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանի էլեկտրակայաններից յուրաքանչյուրին, հավանաբար, միաժամանակ, և Իրանի, իրանցիների վրա կփլվի ողջ դժոխքը… Թրամփն իր այս հայտարարությամբ ակնարկում է Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Բուշերի Ատոմային էլեկտրակայանին հրթիռա-ռմբային հարվածը, … Read more

Արաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերը – Live News

Իրանի հարևան երկրները պետք է ընդունեն ԱՄՆ-ի անկարողությունն՝ ապահովելու իրենց անվտանգությունը, և աջակցեն Թեհրանի դիրքորոշմանը, որը պնդում է տարածաշրջանից ամերիկյան ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիային հղած ուղերձում։ «Իրանը հարգում է Սաուդյան Արաբիային և այն համարում եղբայրական երկիր: Մեր գործողություններն ուղղված են ագրեսոր թշնամիների դեմ, … Read more

«Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը. Արաղչի

ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Այս մասին X-ի իր էջում հայատառ գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ» — գրել է նա։

Արաղչին Գուտերեշին հայտնել է Հորմուզի նեղուցում «թշնամու նավերը» շրջափակելու իրավունքի մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Հորմուզի նեղուցում «թշնամու նավերը» շրջափակելու իր երկրի օրինական իրավունքի մասին: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։Արաղչիի խոսքով՝ ներկայում Հորմուզի նեղուցում ոչ անվտանգ իրադրությունը «ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից օրենքի խախտման և ագրեսիայի ուղղակի հետևանք է»։ Ըստ գործակալության՝ նախարարը նշել … Read more

Իրանը թույլատրել է, որ 5 բարեկամական երկրների նավերն անցնեն Հորմուզի նեղուցով

Իրանը թույլատրել է, որ 5 բարեկամական երկրների նավերն անցնեն Հորմուզի նեղուցով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հորմուզի նեղուցով անցումն արգելված է միայն հակառակորդների նավերին, որոնց թվին Թեհրանը դասում է ԱՄՆ-ը և Իսրայելը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Թշնամին փորձում էր այլ պետությունների օգնությամբ ապաշրջափակել նեղուցը, բայց՝ ապարդյուն։ Նեղուցը փակ է բացառապես թշնամական նավերի … Read more

Մեր հարևանները զգալի օգնություն ցուցաբերեցին․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում ՀՀ-ին

Պետք է շնորհակալություն հայտնեմ Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և նույնիսկ Սաուդյան Արաբիայի կառավարությունների համագործակցության համար՝ իրանցիների տեղափոխման հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր հարևանները, այդ թվում՝ Պակիստանը, նույնպես զգալի աջակցություն ցուցաբերեցին»,- ասել է նա։

Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել վճռականորեն դատապարտել ԱՄՆ գործողությունները

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից, հատկապես՝ Ռուսաստանից և Չինաստանից ակնկալում է «հաստատուն դիրքորոշում», որը կդատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն Իսլամական Հանրապետության նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում։ «Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ … Read more