«Ակնկալում եմ, որ ընդդիմադիր պատգամավորներն արժանի պատասխան կտան Արսենին պիտակավորելու փորձ անողին»․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Դեռ Արսեն Գևորգյանի մարմինը հողին չհանձնած՝ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը շարունակում է նրան կաշառառուի պիտակ կպցնելու փորձերը։Անկեղծ զայրույթս այնքան մեծ է, որ դժվարանում եմ բառեր գտնել այս բարոյական անկումը բնութագրելու համար։ Մարդկային արժանապատվության, տարրական պարկեշտության և հարգանքի սահմաններ կան, որոնք նույնիսկ քաղաքական պայքարի ամենաթեժ պահին չի … Read more

Ստացվում է՝ այսօր Էրդողանն ու Ալիևն են ղեկավարելու Հայաստանը․ Մուրադ Փափազյան

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջներն ու շանտաժներն՝ այդպիսով Հայաստանի ժողովրդին կանգնեցնելով նրանց քաղաքականությանը ենթարկվելու փաստի առաջ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ «Այս մոտեցումը Նիկոլ Փաշինյանին կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կորցնի … Read more

Արթուրը լավ գիտի՝ ինչ է նշանակում հասնել աշխարհի գագաթին. Նազենի Հովհաննիսյանը Սպիտակ արջի հարսանիքից լուսանկարներ է հրապարակել

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել  հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու Անիի՝ Կիպորսում կայացած հարսանիքից։ Դրանց կից նա գրել է. «Ես անուղղելիորեն հավատում եմ սիրուն հավատում եմ, որ ժամանակը բերում ու Ճակատագրով ՔՈՆԻՆ՝ հասցնում է քեզ: Երբ էլ լինի, որքան … Read more

Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա

Մի շարք արևմտյան երկրներ ռուսների որս են հայտարարել աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Հայաստանում։ Մոսկվան մտահոգված է այս իրավիճակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Փաշինյանը Անթալիայում հանդիպել է Փեզեշքիանի հետ

Անթալիայում ընթացող COP31 – Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Նրանք քննարկել են հայ-իրանական համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Փաշինյանն ու Փեզեշքիանը կարևորել են Երևանում օրերս անցկացված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց արդյունավետ իրականացումը: Երկու երկրների ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին անցած ամիս Երևանում:

ՀԱՊԿ–ի փոխարեն COP31, Մոսկվայի փոխարեն Անթալիա․ ՀՀ վարչապետի աշխատանքային այցերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովից հետո բարձրաստիճան հանդիպումները շարունակել է Անթալիայում։ COP31–ի շրջանակում այնտեղ ընթանում է Առաջնորդների գագաթնաժողովը: Այն ոչ միայն առիթ է խոսելու կլիմայական խնդիրների մասին, այլև հնարավորություն է մեկ վայրում, թեկուզ կարճատև, երկկողմ հանդիպումներ ունենալու տարբեր երկրների ղեկավարների հետ։ Հակառակ տարբեր երկրներից Թուրքիա մեկնածների մեծ թվին՝ որոշ խոշոր երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի, … Read more

Mercedes-ի հազվագյուտ ռոդսթերը հանվում է աճուրդի

Sotheby’s աճուրդի տունը նոյեմբերի 25-ին վաճառքի կհան Mercedes-Bիenz-ի և McLaren Automotive-ի համատեղ ստեղծած բացառիկ «SLR Stirling Moss» ռոդսթերը, որն առանձնանում է դիմապակու, հետևի ապակու և դրանց հենասյուների բացակայությամբ։ Մեքենայի մեկնարկային գինը սահմանվել է 6 միլիոն դոլար։ Աճուրդի տան կայքի տվյալներով՝ աշխարհում այս մոդելից ընդամենը 75 օրինակ կա։ Վառ կարմիր գույնի սպորտային մեքենան հավաքվել է 2009 … Read more

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԹ դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու նշանակությունը երկկողմ համագործակցության շարունակական ընդլայնման տեսանկյունից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ անդրադարձ կատարելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և առևտրի դիվերսիֆիկացման, ինչպես … Read more

«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան

Օգտատեր Աննա Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քանի որ դեպքը լայն հնչեղություն ստացավ, պարտավոր եմ տեղյակ պահել նաև զարգացումների մասին։ Քիչ առաջ երկարատև զրույց ունեցա «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ։ Ուզում եմ հատուկ ընդգծել նրա պատրաստակամությունը՝ միշտ լսելու, կապի մեջ լինելու և կատարվածը հնարավորինս օբյեկտիվ հասկանալու համար։ Ցավոք, պարզվեց, որ դա այնքան … Read more