
Անթալիայում ընթացող COP31 – Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Նրանք քննարկել են հայ-իրանական համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Փաշինյանն ու Փեզեշքիանը կարևորել են Երևանում օրերս անցկացված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց արդյունավետ իրականացումը:
Երկու երկրների ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին անցած ամիս Երևանում: