Sotheby’s աճուրդի տունը նոյեմբերի 25-ին վաճառքի կհան Mercedes-Bիenz-ի և McLaren Automotive-ի համատեղ ստեղծած բացառիկ «SLR Stirling Moss» ռոդսթերը, որն առանձնանում է դիմապակու, հետևի ապակու և դրանց հենասյուների բացակայությամբ։
Մեքենայի մեկնարկային գինը սահմանվել է 6 միլիոն դոլար։ Աճուրդի տան կայքի տվյալներով՝ աշխարհում այս մոդելից ընդամենը 75 օրինակ կա։ Վառ կարմիր գույնի սպորտային մեքենան հավաքվել է 2009 թվականի դեկտեմբերին, իսկ դրա վազքը կազմում է ընդամենը 52,95 կմ։
