Լիճք գյուղի բնակիչ 47-ամյա վարորդի մոտ երկփողանի որսորդական հրացան են հայտնաբերել

Սյունիքի մարզի պարեկները հունվարի 17-ին Շվանիձոր գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Աուդի» մակնիշի մի ավտոմեքենա: Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, որի համար 47-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Լիճք գյուղի բնակիչ 47-ամյա վարորդը մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժին: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։Կազմված փաստաթղթերը ներկայացվել … Read more

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կապերի խորացման և գործնական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային … Read more

Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքը

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունից հետո ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։ Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամվա համեմատ բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով և այժմ 105-րդն է։ Առաջին տեղում շարունակում է մնալ Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են Արգենտինայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Մարոկկոյի, Բելգիայի և Գերմանիայի հավաքականները։ Խորվաթիայի ընտրանին նահանջել է 11-րդ … Read more

«ՆԱՏՕ-ի պաշտոնյաները սահմանափակել են ԱՄՆ-ի հասանելիությունը հետախուզական տվյալներին՝ Գրենլանդիայի պատճառով»․ #iPaper

Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի միացման առաջարկը պառակտումներ է առաջացնում ՆԱՏՕ-ի ներսում, որի արդյունքում պաշտոնյաները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալներով փոխանակվել, հաղորդում է բրիտանական iPaper թերթը՝ հղում կատարելով արևմտյան հետախուզական համայնքի աղբյուրներին։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ հետախուզական գերատեսչությունների պաշտոնյաները դադարել են «բաց խոսել» ԱՄՆ-ի հետ՝ վախենալով, որ տեղեկատվությունը կհասնի Թրամփին և կարող է օգտագործվել … Read more

ՔՊ-ականների նախագիծը մեռելածին է և հետապնդում է սոսկ քաղաքական-քարոզչական նպատակ. պատգամավոր

20 Հունվարի, 2026 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հայտարարությունը՝ խորհրդարանի ամբիոնից․ Այսօր առաջին ընթերցումով խորհրդարանն ընդունեց ՔՊ խմբակցության երկու պատգամավորների՝ ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այս ամբիոնից հնչած՝ հանրությանը մոլորեցնող, զրպարտչական և Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկող բազմաթիվ հայտարարություններ դրդում են մեկ … Read more

Վարչապետ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարությունում քննարկել է ոլորտի 2025 թվականի գործունեության արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում նախարարության առաջնահերթ անելիքներն իրականացվել են թվայնացման, կրթության, գիտության մրցունակության և արդյունավետության բարձրացման, մշակույթի տնտեսականացման ուղղություններով: Զեկուցվել է, որ թվայնացման աշխատանքները ներառել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները: Մասնավորապես, … Read more

Իշխանությունները խաղաղության մասին են խոսում, բայց զավթիչը չի հանում իր զորքը մեր երկրից. Արթուր Խաչատրյան

Իշխանությունները խոսում են խաղաղության մասին, սակայն չեն կարողանում բերել մի որևէ օրինակ, երբ երկու երկրների միջև հաստատվում է խաղաղություն, բայց զավթիչն իր զորքը մյուս երկրից չի հանում․ այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Հիմա կասեն օգոստոսի 8-ին ստորագրվեց մի պատմական համաձայնագիր, որով վերջ է դրվում Հայաստանի շուրջ 30 տարվա շրջափակմանը։ Իսկ այս հունվարի 14-ին այդ … Read more

«Կապ չունի, թե քաղբանտարկյալը որ քաղաքական ուժին է սատարում, յուրաքանչյուրի պարտքն է իրենց զոհողությանը գոնե անտարբերությամբ չպատասխանել»․ Հայկ Մամիջանյան

«Դուք պատրա՞ստ եք, որ Փաշինյանը որոշի, թե դուք այսօր ի՞նչ պետք է ուտեք կամ ո՞ւր գնաք։ Վստահ եմ, որ՝ ոչ։ Բայց ինքն արդեն փորձում է թելադրել՝ ի՞նչ խոսենք, ինչի՞ն հավատանք, ինչո՞վ հպարտանանք, ո՞ւմ հերոսացնենք»,- խորհրդարանական հայտարարությունների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ դիմելով ՀՀ քաղաքացիներին։ Փորձեց գուշակել՝ ո՞րն է լինելու Փաշինյանի հաջորդ քայլը՝ … Read more