
Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի միացման առաջարկը պառակտումներ է առաջացնում ՆԱՏՕ-ի ներսում, որի արդյունքում պաշտոնյաները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալներով փոխանակվել, հաղորդում է բրիտանական iPaper թերթը՝ հղում կատարելով արևմտյան հետախուզական համայնքի աղբյուրներին։
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ հետախուզական գերատեսչությունների պաշտոնյաները դադարել են «բաց խոսել» ԱՄՆ-ի հետ՝ վախենալով, որ տեղեկատվությունը կհասնի Թրամփին և կարող է օգտագործվել Գրենլանդիան ուժով գրավելու փորձի ժամանակ։
Բրիտանական հետախուզության աղբյուրը, իր հերթին, Սպիտակ տան հետ կապերի վատթարացումn անվանել է «աննախադեպ»։ Նա կարծում է, որ Մեծ Բրիտանիան կորցրել է ԱՄՆ-ի հետ հետախուզական տվյալների փոխանակման հիմնական գործընկերոջ կարգավիճակը և, Վաշինգթոնի կարծիքով, դարձել է «պարզապես Եվրոպայի մի մասը»։