«Հայաստանն Ադրբեջանին միջանցք է տալիս. չկա փոխադարձության սկզբունքը». պատգամավորը՝ TRIPP-ի մասին

«Թրամփի ուղու» վերաբերյալ արտգործնախարար Միրզոյանի ու Միացյալ Նահանգների փոխնախագահի ստորագրած վերջին փաստաթուղթն էլ մտահոգությունները չի փարատում. «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհն այն միջանցքն է, ինչ պահանջում է Ադրբեջանը, պնդում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որ վերջին փաստաթուղթն էլ մանրամասն կարդացել է: «Կար հստակ որոշակիություն, որ Ադրբեջանը ստանում է անխոչընդոտ անցման իրավունք, Հայաստանը՝ ինչ-որ անորոշ փոխադարձ … Read more

9-րդ կանչը՝ 10 հազար դրամ․ քաղաքացիները 15 օր կունենան վճարելու շտապբուժօգնության համար

Դեկտեմբերի վերջին օրերին ու հունվարի առաջին տասնօրյակում երևանցիները 35 տոկոսով ավելի քիչ են շտապօգնության կարիք ունեցել։ Եթե նախորդ տարի «Շտապբուժօգնություն» ծառայությունը մեկ օրվա ընթացքում 1150-1200 կանչ էր ստանում, ապա վերջին մի քանի օրերին այդ թիվը 800-ից 850-ի միջակայքում է։ Ծառայության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը նկատում է՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, տոնական օրերին գրանցվող պատահարները՝ ակնկալիքները … Read more

ԹՐԻՓՓ-ը կարող է աշխարհի համար օրինակելի մոդել լինել. ԱՄՆ պետքարտուղար

Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։ Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նրանք հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի … Read more

Փեզեշքիան. Իրանի հակառակորդները հիբրիդային պատերազմ են մղում պետության և հասարակության դեմ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրում ընթանում է պետության և հասարակության դեմ ուղղված հիբրիդային պատերազմ։ Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստում ելույթ ունենալիս։ Նախագահի խոսքով՝ «Իրանի հակառակորդները փորձում են վնասել երկրին»։ «Գոյություն ունի հիբրիդային պատերազմ, որն ուղղված է պետության և հասարակության դեմ», – Փեզեշքիանի խոսքերը մեջբերել է Al Hadath հեռուստաալիքը։ Նախագահը ընդգծել … Read more

Խաղաղությունն աշխատում է, պտուղները տեսնում ենք ամեն օր. Թորոսյան. տեսանյութ

Աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնված ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հետդարձի ճանապարհին սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով անցկացրած արդյունավետ օրվա և օրվա ավարտի ամենակարևոր լուրի՝ Բաքվից վերադարձած հայրենակիցների մասին: «Խաղաղությունն աշխատում է, խաղաղության պտուղները տեսնում ենք ամեն օր: Ես մշտապես ասել եմ, որ մեր հայրենակիցների վերադարձը տեսնում եմ հենց խաղաղության միջոցով, ոչ թե անկանոն … Read more

Չանչարևիչը նոր ակումբ ունի

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է Սերբիա։ 36-ամյա ֆուտբոլիստն արդեն միացել է բելգրադյան ԻՄՏ ակումբին։ Տեղափոխությունը կայացել է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ դարպասապահը վերջերս էր հեռացել «Նոայից»։ Սերբիայի ընթացիկ առաջնությունում Չանչարևիչի նոր թիմը 20 տուրից հետո վաստակել է 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ մինչ «Նոային» միանալը … Read more

Երևանի չորս վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի չորս վարչական շրջանում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 6-12-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հունվարի 6-9-ը և 11-12-ը, Արաբկիրում՝ հունվարի 6-9-ը, Նոր Նորքում՝ հունվարի 10-ին, … Read more

Բագրատ սրբազանը բանտարկվեց՝ որպես ընդդիմության միասնական առաջնորդ, խաղադաշտից դուրս հանվելու համար. իրավապաշտպան

Միջազգային կառույցների դուռը գալ ու նամակներ փոխանցելը խոսում է այն մասին, որ հենց ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի. Նաիրա Կարապետյան -Նարեկ Սամսոնյանի հացադուլը առաջին հերթին ի պաշտպանություն ժողովրդավարության է: Եվ այսօր միջազգային կառույցների դուռը գալ ու նամակներ փոխանցելը խոսում է այն մասին, որ հենց ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի: Կարող է տպավորություն լինի, որ եկել ենք աջակցելու … Read more

ԱՄՆ Սենատը ցանկանում է արգելել երկրի զինված ուժերին գրավել ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքները. FT

ԱՄՆ Սենատ է ներկայացվել օրինագիծ, որով արգելվում է ԱՄՆ զինված ուժերին գրավել ՆԱՏՕ-ի դաշնակիցների որևէ տարածք։ Դա հիմնականում վերաբերում է Գրենլանդիային, որի նկատմամբ, ըստ Financial Times-ի, «հավակնություններ ունի» նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Օրինագիծն արգելում է Պենտագոնին և ԱՄՆ պետքարտուղարությանն օգտագործել Կոնգրեսի ֆինանսավորումը՝ «ՆԱՏՕ-ի անդամ պետության տարածքը շրջափակելու, գրավելու, բռնակցման ենթարկելու, ռազմական գործողություններ իրականացնելու … Read more