Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրում ընթանում է պետության և հասարակության դեմ ուղղված հիբրիդային պատերազմ։ Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստում ելույթ ունենալիս։
Նախագահի խոսքով՝ «Իրանի հակառակորդները փորձում են վնասել երկրին»։ «Գոյություն ունի հիբրիդային պատերազմ, որն ուղղված է պետության և հասարակության դեմ», – Փեզեշքիանի խոսքերը մեջբերել է Al Hadath հեռուստաալիքը։
Նախագահը ընդգծել է, որ «քաղաքացիների վստահությունն ու գոհունակությունը վերականգնելը երկրի վրա ճնշման հետևանքները մեղմելու հիմնական գործոնն է»։ Նա նաև նշել է, որ «գոյություն ունեցող ներքին և արտաքին մարտահրավերների» լույսի ներքո, կենսաապահովման և ծառայությունների մատուցման հետ կապված խնդիրների նվազագույնի հասցնելը պետք է լինի համապատասխան մարմինների համար առաջնահերթություն: