Ղազինյանը պնդում է՝ եթե վարչապետի հայտարարությանը չհաջորդեն արագ պաշտոնանկություններ, կքննարկեն դատարան դիմելու հարցը

Գործարար Սամվել Կարապետյանի թիմում դեռ քննարկում են՝ դատի տալ Նիկոլ Փաշինյանին, թե ոչ՝ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությունների համար։ «Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից Հայաստանի Էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չի գողացել», – ասել է վարչապետ Փաշինյանը: ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր ասաց՝ եթե այս հայտարարությանը չհաջորդեն արագ պաշտոնանկություններ՝ … Read more

Իրական խաղաղության փնտրտուքի ճանապարհին գուցե իսկապես պետք է կանգ առնել և դադարեցնել համատարած այս աղմուկը. Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան

 Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Ամանորյա իր պատգամի մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հստակ ուղերձներ հղեց ամենքիս՝ և՛ հոգևորական, և՛ աշխարհական իր զավակներին, անխտիր ամենքին՝ անկախ աստիճանից ու հանգամանքից։ Թերևս պետք է վերստին ունկնդրել, վերընթերցել։ Օրինակ՝ «Մենք Աստծո ժողովուրդ ենք, իսկ «Աստված խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության»,- հռչակում է Սուրբ Գիրքը (Ա Կոր. 14։33)։ … Read more

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News Հունվարի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին։  Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ից։Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը և ընդգծել առկա խնդիրներին համատեղ լուծումներ մշակելու արդյունավետությունը։Հանդիպման … Read more

Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ողջունում և միանում է ՀՀ վարչապետի և եպիսկոպոսների՝ բարենորոգման հայտարարությանը

Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը։ «Ես՝ Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանս, ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ բարենորոգման հայտարարությանը»,- ասվում է «Հայ առաքելական եկեղեցու բարենորոգում»-ի ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ Տեր … Read more

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր 81 տարեկան է – Live News

Այսօր լրանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակը: «Ով խառնվում է քաղաքականությանը, նա պետք է պատրաստ լինի ե՛ւ օրհնանք, ե՛ւ անեծք լսելու: Ով պատրաստվում է ազգին ծառայել, նա ազգից պարգեւներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի»,- մի առիթով ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ծնվել է 1945 թվականի հունվարի 9-ին, Հալեպում: 1946-ին ներգաղթել է Հայաստան:1968-ին ավարտել … Read more

Aurora News | Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացվող հարձակումներին. Աբբաս Արաղչի

Իրանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակմանը, եթե այն կրկին տեղի ունենա, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ըստ ՏԱՍՍ-ի։ «Եթե հարձակումը կրկնվի, նրանք կրկին պարտություն կկրեն», – ընդգծել է Արաղչին։ Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից նման գործողությունները քիչ հավանական են։ «Մենք բացառում ենք ԱՄՆ-ի և Իսրայելի … Read more

ՌԴ Պետդումայի պատգամավորները հրավիրվել են Միացյալ Նահանգներ՝ խաղաղության հարցեր քննարկելու համար

Ռուսաստանի Պետդումայի չորս անդամ պաշտոնական հրավեր է ստացել՝ Վաշինգտոնում հանդիպելու ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։ Հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների ընթացքը՝ հայտարարել է Ֆլորիդայի 13-րդ շրջանի սենատոր Աննա Պաուլինա Լունան։ Հանդիպումը հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից և կարող է տեղի ունենալ արդեն հունվարին՝ գրել է Լունան X … Read more

Երևանում քննարկվել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացման ուղղությունները

9 հունվարի 2026 – 18:18 AMT PanARMENIAN.Net – Հունվարի 8-ին Երևանում կայացել են ՀՀ և Իրանի արտաքին գործերի նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Քննարկումներին մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին։ Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան–Իրան երկկողմ համագործակցության լայն շրջանակին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին … Read more

 Ռուսաստանի նավթի արտադրությունը կտրուկ նվազել է

2025 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը գրանցել է նավթի արտադրության կտրուկ անկում, որը ամենամեծն է մեկուկես տարվա ընթացքում՝ Արևմտյան պատժամիջոցների և Ուկրաինայի կողմից նավթավերամշակման ենթակառուցվածքների վրա հարձակումների պատճառով, հաղորդում է Bloomberg-ը։ Կառավարության վիճակագրությանը ծանոթ աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանը 2025 թվականի դեկտեմբերին օրական արտադրել է 9.326 միլիոն բարել հում նավթ, ինչը 100,000-ով պակաս է նոյեմբերից և 250,000-ով պակաս է … Read more

Թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հաց ուտելիս ծեծի է ենթարկվել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից։ «Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և «Շտապօգնության ծառայության» մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն … Read more