Իրանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակմանը, եթե այն կրկին տեղի ունենա, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ըստ ՏԱՍՍ-ի։
«Եթե հարձակումը կրկնվի, նրանք կրկին պարտություն կկրեն», – ընդգծել է Արաղչին։
Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից նման գործողությունները քիչ հավանական են։
«Մենք բացառում ենք ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ևս մեկ հարձակում», – ասել է նա։