Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան

Մենք պետք է ձգտենք խաղաղության, բայց խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է՝ ռազմական ուժը, որը ես դիտում եմ ոչ թե պատերազմի գործոն, այլ խաղաղության գործոն։ Գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում նշվում է Երկրապահի օրը։ 1992 թվականի այս օրերին է տեղի ունեցել Շուշիի ազատագրման օպերացիան։

Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում․ Լևոն Տեր-Պետրոսյան

Վերջերս իմ մտերիմ ընկերներից մեկը՝ գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանն ինձ նվիրեց 2024թ. իր կողմից կազմված «Վիլհելմ Մաթևոսյան, Վերջին էջեր» վերնագիրը կրող գիրքը, նվիրված մեծատաղանդ արվեստագետ, փիլիսոփա Վիլհելմ Մաթևոսյանի հիշատակին: Վերջինս հայտնի է XX դարի ականավոր հայ նկարիչների՝ Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի ու այլոց նվիրված մենագրություններով և համաշխարհային հռչակ վայելող օտարերկրյա նկարիչների մասին գրված հոդվածներով: Իմ նպատակը … Read more

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր 81 տարեկան է – Live News

Այսօր լրանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակը: «Ով խառնվում է քաղաքականությանը, նա պետք է պատրաստ լինի ե՛ւ օրհնանք, ե՛ւ անեծք լսելու: Ով պատրաստվում է ազգին ծառայել, նա ազգից պարգեւներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի»,- մի առիթով ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ծնվել է 1945 թվականի հունվարի 9-ին, Հալեպում: 1946-ին ներգաղթել է Հայաստան:1968-ին ավարտել … Read more