ՌԴ Պետդումայի պատգամավորները հրավիրվել են Միացյալ Նահանգներ՝ խաղաղության հարցեր քննարկելու համար


Ռուսաստանի Պետդումայի չորս անդամ պաշտոնական հրավեր է ստացել՝ Վաշինգտոնում հանդիպելու ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։ Հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների ընթացքը՝ հայտարարել է Ֆլորիդայի 13-րդ շրջանի սենատոր Աննա Պաուլինա Լունան։ Հանդիպումը հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից և կարող է տեղի ունենալ արդեն հունվարին՝ գրել է Լունան X սոցիալական ցանցում։


Սենատորը չի նշել, թե Դումայի որ անդամներն են ներգրավված։ Կոնգրեսականը անձամբ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ հանդիպման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար։


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Ռուսաստանի ու ԱՄՆ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հանդիպման մասին հայտարարել էր 2025 թվականի հոկտեմբերի վերջին՝ ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում։

Leave a Comment