Month: September 2026
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են — MediaNews
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը ձերբակալվել է։ Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման՝ տեղեկությունը հաստատել են Հակակառուպցիոն կոմիտեից։ «Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»,- հայտնել … Read more
Իրանում դեռ առկա են խիստ մտահոգություններ և հիմնահարցեր՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված. Պույա Հոսեյնի
9 Սեպտեմբերի, 2026 «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին գրում է․ «Վերջին օրերին լուրեր են տարածվում ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համացանցում շրջանառվող իրանական հայտարարության մասին: Ես անձամբ Իրանի պաշտոնական և ոչ պաշտոնական որևէ հարթակում չեմ հանդիպել այդ տեղեկատվության իրանական աղբյուրին: — Ամեն դեպքում, Իրանում դեռ առկա են խիստ մտահոգություններ և հիմնահարցեր՝ Թրիփփ նախագծի վերաբերյալ, … Read more
Հայաստանը բողոքարկում է ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է պատասխանի 60-90 օրում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 60-90 օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի Հայաստանի դիմումը՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների տեղափոխման սահմանափակումները որպես խոչընդոտ ճանաչելու վերաբերյալ։ Ուսումնասիրությունը ենթադրում է փորձագիտական քննարկումներ։ Բացի այդ՝ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը, որպեսզի համակողմանիորեն ներկայացվի խնդիրը։ Հայկական կողմը հանձնաժողովին արդեն ներկայացրել է անհրաժեշտ հիմնավորումները։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ խոսքը տարբեր … Read more
Հրապարակվել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը․ մանրամասներ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սեպտեմբերի 9–ին e-draft.am հարթակում հանրային քննարկման է դրել ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Այն կքննարկվի մինչև սեպտեմբերի 24-ը: Ըստ հիմնավորման՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ն իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխում ՀՀ ողջ տարածքում՝ ապահովելով բնակչության, առողջապահական, կրթական, ջրամատակարարման, կապի համակարգերի և … Read more
Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ից մինչև 10։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ:
Իրանը և ԱՄՆ-ը պահպանում են անուղղակի կոնտակտներ. Պակիստանի պաշտպանության նախարար
Պակիստանը շարունակում է ջանքեր գործադրել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ, իսկ երկու երկրների ներկայացուցիչները գտնվում են անուղղակի կոնտակտի մեջ, հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Կոնտակտներ կան, թեկուզ ոչ ուղղակի»,- ասել է նա: Ասիֆը հավելել է, որ Իսլամաբադը ձգտում է ստեղծել պայմաններ, որոնք կօգնեին նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում: Բացի այդ, պաշտպանական … Read more
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր աթոռում սուրբ և անմահ պատարագ կմատուցի Խաչվերացի տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի թեմի պաշտոնական էջից: Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին նշելու է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Պատարագը մեկնարկելու է ժամը 11:00-ին:
Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը — Հայաստանի Հանրային Ռադիո
Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեից։ Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին՝ նախաքննության շահերից ելնելով։
«Ինձ չեն հետաքրքրում ամուսնուս փողերը. դրանից ավելի կարևոր բաներ կան». Լիլյա
Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության նախկին ղեկավար Արսեն Կանոկովի որդու կինը պատասխանել է իր զգացմունքների անկեղծությանը չհավատացողներին։ Նա վստահեցրել է, որ իրեն ամուսնու գումարները չեն հետաքրքրում։ «Շատերը չեն կարող հասկանալ, որ փողից ավելի կարևոր բաներ կան՝ բարությունը, մարդկայնությունն ու աստվածավախությունը։ Ես անչափ հպարտ եմ նրանով, որ, չնայած բոլոր փորձություններին, միասին ենք անցել այս ճանապարհը և պատվով հաղթահարել … Read more