Ուկրաինան անօդաչուներով հարվածել է Նովոռոսիյսկի ուղղությամբ. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ

9 Սեպտեմբեր, 2026 14:55 Միջազգային Սեպտեմբերի 9-ի գիշերը Նովոռոսիյսկի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երեխա։ Եվս 29 մարդ վիրավորվել է, նրանցից երեքը գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։ Նա  հայտնել է, որ Նովոռոսիյսկը սեպտեմբերի 8-ին և … Read more

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իտալիայի դեսպանին – Նորություններ 09.09.2026

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ ՀՀ ԱԺ-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերություններին՝ փաստելով, որ դրանք ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա։ Քննարկվել են հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման վերաբերյալ այլ հարցեր։   … Read more

«Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության անդամները վերահաստատել են իրենց զորակցությունը Հայոց Եկեղեցուն

9 Սեպտեմբեր, 2026 15:02 Հասարակություն Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» (Churches for Middle East Peace) կազմակերպության պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։ Հանդիպմանը Վիգեն արքեպիսկոպոսը Նորին Սրբությանը … Read more

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորեն

9 Սեպտեմբեր, 2026 15:10 Տնտեսություն Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորեն։ Այս մասին հայտնում ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Նշվում է, որ Բալաջարի կայարանից դեպի Բոյուկ-Քեսիկ կուղարկվեն 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն։

Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Լուսինե Բադալյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է անդրանիկ նիստը: Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ողովից։ Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Զարուհի Բաթոյանի թեկնածությունը: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Զարուհի … Read more

Բացառիկ կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից

«Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից»,- ֆեյսբուքյան էջում ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է: Հիշեցնենք՝ Խաչատրյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում էր հարուցվել՝ կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու և գումարի հանցավոր … Read more

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Հայաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատանն անցկացված խուզարկությունից։   Գագիկ Խաչատրյանի առանձնատանը իրավապահ մարմինները խուզարկություն էին անցկացրել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է։  

Ուկրաինական խնդրի կարգավորման որևէ ծրագիր չկա. Պեսկով

Կրեմլում նպատակադրված չեն հանրային ձևաչափով քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորմանը վերաբերող հնարավոր կետերը,- հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվայում և Կիևում ԱՄՆ ներկայացուցիչների շփումներից հետո առաջիկա շաբաթներին հնարավորություն կստեղծվի մշակելու ճանապարհային քարտեզ՝ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու համար: «Մենք չէինք ցանկանա և հանրային ձևաչափով … Read more

«Ամեն օր մի նոր ստորություն ու սրիկայություն են մտածում, որ մարդկանց ճնշեն»․ Գագիկ Եղիազարյան

ԱԺԲ-ի անդամ Գագիկ Եղիազարյանի հրապարակումը՝ կալանավայրից․ «Մի նրբերշիկի պատմություն.Մինչ կհասնենք բուն թեմային՝ սկսեմ ավելի «անկարևորներից»։Ապրիլի մեկից մինչև մայիսի յոթը գտնվում էի «Սևան» ՔԿՀ–ում (Սևանի Գաղութ)։ Եվ ո՜վ հրաշք՝ պարզվեց, որ տեղափոխվել էի մեկ ուրիշ հանրապետություն՝ իր միանգամայն տարբեր օրենքներով ու սովորույթներով․․․Հա՜, բնավ մի՛ զարմացեք։ Ինչպես բոլոր ՔԿՀ-ներում, այնպես էլ «Սևան» ՔԿՀ–ում, ՀՀ Քրեակատարողական օրենսգիրքը կամ … Read more

Կա պայմանավորվածություն Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման շուրջ. ԱԳՆ խոսնակ

Կա պայմանավորվածություն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման շուրջ, «Ազատությանը» հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Առանց այլ մանրամասներ հայտնելու՝ Բադալյանը նշեց, որ աշխատանքները շարունակական են: Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտնել է, որ մոտ ապագայում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարարի՝ Արարատ Միրզոյանի հետ: Բայրամովը նշել է, որ վերջին անգամ Արարատ Միրզոյանի … Read more