Ճապոնիայի ԱԳ նախարարը ռուսերենով պատասխանել է ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին ռուսերենով շնորհակալություն է հայտնել լրագրողին Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ նրա հարցի համար, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։ «Շնորհակալություն»,- ասել է նա ռուսերեն։ Նա նաև վերահաստատել է Ճապոնիայի նախկինում հայտարարված դիրքորոշումը, որ Տոկիոն կգործի «երկրի ազգային շահերից ելնելով»։

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել դատավորի նշանակման ԲԴԽ առաջարկը

3 ապրիլի 2026 – 17:10 AMT PanARMENIAN.Net – Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը՝ դատավոր նշանակելու վերաբերյալ։ Դատարանը հրապարակել է համապատասխան որոշումը՝ ներկայացնելով գործընթացի մանրամասները։ 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ԲԴԽ-ն կազմել և հաստատել է դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններով, ինչպես նաև հակակոռուպցիոն ուղղությամբ։ Այդ ցուցակում … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինձ ցույց են տվել ու տարել»․ Վալոդյա Գրիգորյանին սպանող Գևորգ Հարությունյանի ուշագրավ հայտարարությունը

Աջափնյակի դատարանում շարունակվում է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատալսումների հիմնական փուլը։ Գործով կա երկու մեղադրյալ՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը և 31-ամյա Նարեկ Օհանյանը։ Գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանն ուշագրավ հայտարարություններ արեց, թե ինչպես է պլանավորվել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը։ Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա … Read more

Դիմորդների համար վճռորոշ փուլ․ ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրումը

  Այս տարի բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին աննախադեպ թվով մասնակցություն է եղել։ Շրջանավարտների կեսից ավելին մասնակցել է առաջին փուլի քննություններին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց  Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։ «Ընդհանուր առմամբ դիմել է 12 հազար 447 աշակերտ։ Նրանք մասնակցել են տարբեր առարկաների քննություններին։ Աշակերտների շրջանում ամենաշատ … Read more

Խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Ապրիլի 2-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են խորհրդակցություններ՝ աֆրիկյան ուղղությամբ երկու երկրների արտաքին քաղաքական առկա օրակարգի շուրջ: Հանդիպումը վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետի պաշտոնակատար Լևոն Պետրոսյանը և ՌԴ ԱԳ նախարարության Աֆրիկայի հետ գործընկերության վարչության պետ Տատյանա Դովգալենկոն: Զրուցակիցները քննարկել են աֆրիկյան պետությունների, Աֆրիկյան միության և տարածաշրջանային … Read more

Երևանի թիվ 94 մանկապարտեզում տնօրենի պարտականությունները կատարում է մեթոդիստը

Երևանի թիվ 94 մանկապարտեզում ծնողների ու ու մի խումբ աշխատակիցների բողոքի ակցիայից հետո ծնողներին վարչական շրջանի ղեկավարն էր ընդունել: Նրանք պահանջում էին տնօրենին աշխատանքից ազատել: Աշխատակիցները պնդում էին՝ տնօրենն իրենց հետ խոսում է անպարկեշտ բառապաշարով և նվաստացնում: Տնօրենը չէր արձագանքում այս մեղադրանքնրեին: Երևանի քաղաքապետարանից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ մանկապարտեզը գործում է բնականոն հունով, այս պահին տնօրենի … Read more

Կասեցվել է «Ագարակ գրաֆ գազ» ընկերության ավտոգազալիցքավորման ճնշակայանի գործունեությունը

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ) «Ագարակ գրաֆ գազ» ընկերությանը պատկանող լցակայանում (Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 1/1) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից: Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակայանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը մինչև խախտումների վերացումը։ … Read more

Դպրոցական Դավիթը վերակենդանացման բաժանմունքում է․ փաստաբանը ABC Media-ին մանրամասներ է հայտնել

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը, որ երկու ամսով կալանավորվել է, վերակենդանացման բաժնմունքում է․ ABC Media-ի հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Դավիթը մի շարք հետազոտություններ պետք է անցնի։ Վատ է զգում իրեն, չգիտենք՝ որքան ժամանակ կպահեն վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է Լուսինե Մարտիրոսյանը։ Հիշեցնենք՝ Դավիթ Մինասյանը մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակիցներից … Read more