Իրաքում զանգվածային ցույցեր՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հազարավոր քաղաքացիներ հավաքվել են՝ բողոքելու Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարվածների դեմ։ Ցույցը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Աթ-Թահրիր հրապարակում։ Ցուցարարները իրենց հետ ունեցել են Իրաքի դրոշներ և հնչեցրել հակաամերիկյան ու հակաիսրայելական կոչեր՝ պահանջելով Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատում։ Հավաքը անցկացվել է մեծ թվով մարդկանց մասնակցությամբ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքի ակցիաները կազմակերպվել … Read more

«Նիկո՛լ, հերիք է խաբես․ դասատուներին ասում են՝ ազատման դիմում գրի, եթե ՔՊ-ին չես աջակցելու»․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է․ «Այսօր համատարած կերպով, Նիկոլ Փաշինյանի ցուցումով մարզպետները կանչել են դպրոցների տնօրեններին ու այլ աշխատակիցների և պարտադրել են ներկայացնել աշխատանքից ազատման դիմում, եթե պատրաստակամություն չեն հայտնում ծառայել ՔՊ-ի՝ քաղաքական պատուհասների նախընտրական քարոզարշավին և ընտրություններին։ Սա պետք է արժանանա իրավապահ մարմինների ուշադրությանը։ Բա ո՞ւր է դատախազությունը, … Read more

Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ԱՄԷ-ի ալյումինի արդյունաբերության օբյեկտներին

Իրանի բանակը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է օգտագործել ԱՄԷ-ի ալյումինի արդյունաբերության օբյեկտների վրա հարձակվելու համար, որոնցում ներդրումներ են կատարում ԱՄՆ-ն և Իսրայելը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը։ «Մենք հարվածել ենք ԱՄԷ-ի ալյումինի արդյունաբերությանը», – հայտարարության մեջ նշել է Գլխավոր շտաբը։ Նշվում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «նշանակալի ներդրումներ ունեն ԱՄԷ-ի … Read more

«Օրիոն» տիեզերանավն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին – armeniatoday.am

«Օրիոն» տիեզերանավը, որը Լուսին է ուղևորվում «Արտեմիս I»I առաքելության շրջանակում՝ չորս տիեզերագնացներով, արդեն անցել է ճանապարհի կեսից ավելին, հայտնում է DW-ն: NASA-ի իրական ժամանակում թարմացվող տվյալների համաձայն՝ ապրիլի 4-ի առավոտյան «Օրիոն»-ը գտնվում էր Լուսնից մոտ 206 հազար կմ, իսկ Երկրից՝ շուրջ 236 հազար կմ հեռավորության վրա։ Տիեզերագնաց Քրիստին Կոխը նշել է, որ արդեն հնարավոր է … Read more

ԱՄՆ-ն և Իսրայելը լայնամասշտաբ հարվածներ են հասցնում Իրանին. կան զոհեր

Իրանի Մահշահր քաղաքում գտնվող նավթաքիմիական հատուկ տնտեսական գոտում հարվածի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։ Տեղեկությունը տարածել են տեղական իշխանությունները՝ փոխանցելով Fars գործակալությունը։ Աղբյուրի համաձայն՝ հարվածը հասցվել է գոտում գործող մի քանի ընկերությունների ուղղությամբ։ Տեղական պաշտոնյաների տվյալներով՝ դեպքի արդյունքում կան նաև մեծ թվով տուժածներ։ Նշվում է, որ վիրավորների թիվը հասել է շուրջ 170-ի։ Նրանք ստացել … Read more

Զելենսկիի գրասենյակը հայտարարել է, որ Ուիտկոֆը և Քուշները Կիև կժամանեն ապրիլի 12-ից հետո

Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները, կարող են Կիև ժամանել ապրիլի 12-ից հետո, ինչը նրանց առաջին այցը կլինի Ուկրաինա։ «Կանխատեսվում է Քուշների, Ուիտկոֆի և Լինդսի Գրեհեմի (Հարավային Կարոլինայի հանրապետական) ժամանումը։ Կտեսնենք, թե էլ ով կլինի այնտեղ», – ասել է Բուդանովը … Read more

Ադրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ

Ադրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։  Հարսանեկան արարողության ժամանակ Սարինի տոնակատարությունների պալատի պանելներն ընկել են 64-ամյա Ադիլ Հուսեյնովի գլխին։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Գնահատեք հոդվածը

Ամբողջ տարածաշրջանը դժոխքի կվերածվի. Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին

Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին, որ «ամբողջ տարածաշրջանը դժոխքի կվերածվի ձեզ համար», եթե լարվածությունը շարունակվի, այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները: Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանն ունի 48 ժամ՝ կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում կհայտնվի «դժոխքում»։ «Ժամանակը սպառվում է. 48 ժամ է … Read more

Վրաստանում մարտին տարեկան գնաճը նվազել է մինչև 4.3%

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է 2026 թվականի մարտ ամսվա տարեկան գնաճի հաշվետվությունը, որի համաձայն՝ անցյալ ամսվա ընթացքում տարեկան գնաճը կազմել է 4.3%: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Համեմատության համար նշենք, որ փետրվարին գնաճը կազմում էր 4.6%, հետևաբար՝ ցուցանիշը նվազել է 0.3 տոկոսային կետով։ Տարեկան գնաճի տեմպի նվազման վրա ազդել է սննդամթերքի սեկտորը, որտեղ գները … Read more

Շնամարտի տեսանյութից հետո ոստիկանները 3 անձի են ձերբակալել․ մեքենաներում 8 շուն է հայտնաբերվել

Այսօր կենդանիների պաշտպանության զբաղվող կազմակերպությունների և անհատների կողմից տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչպես են մի խումբ անձինք շնամարտի մասնակցում։ Iravaban.net-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ միջադեպին անմիջապես արձագանքել են համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները: «Միջադեպին անմիջապես արձագանքել են ՆԳՆ համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները: Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և … Read more