Այս տարի բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին աննախադեպ թվով մասնակցություն է եղել։ Շրջանավարտների կեսից ավելին մասնակցել է առաջին փուլի քննություններին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։
«Ընդհանուր առմամբ դիմել է 12 հազար 447 աշակերտ։ Նրանք մասնակցել են տարբեր առարկաների քննություններին։ Աշակերտների շրջանում ամենաշատ ընտրված առարկան «Անգլերեն»-ն է, այնուհետև «Մաթեմատիկա»-ն, որին հաջորդում է «Հայոց լեզու և հայ գրականություն»-ը։ Տվյալ առարկաներից միջին գնահատականները հետևյալն են՝ «Անգլերեն»՝ 11,4 տոկոս (թեստերում տպագրական խոտանով պայմանավորված ևս մեկ քննություն է անցկացվել, այդ ժամանակ միջին գնահատականը 10,9 տոկոս է ), «Մաթեմատիկա»՝ 10,9, «Հայոց լեզու և հայ գրականություն»՝ 11,1 տոկոս»,- նշեց նա՝ հավելելով, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ քննություն հանձնող աշակերտները, կիրառելով տեխնոլոգիական նոր լուծումներ, փորձել են հուշումներից օգտվել։ Արդյունքում՝ 36 աշակերտ հեռացվել է քննասենյակից։
Մանրամասն՝ տեսանյութում։