Հայտնի են թունավորման պատճառները – Live News

Հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ընթացքում (https://snund.am/hy/page/News/2371/74) բակում մատուցված հյուրասիրությունից հետո միջոցառման 12 մասնակիցներ հիվանդանոցներ էին դիմել «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել էր գործողություններ՝ պարզելու համար, թե որ փուլում են առաջացել խնդիրները: Այսպես. վերահսկողություն է իրականացվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության խոհանոցում։ Ստուգման ընթացքում նմուշառում … Read more

ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10 958 առաջին կուրսեցի

Հուլիսի 30-ին ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները․ ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների՝ լրացուցիչ փուլով ՀՀ բուհեր են ընդունվել ևս 1073 դիմորդներ։ Ավելի վաղ, բուհական ընդունելության հիմնական մրցույթի արդյունքում ՀՀ բուհեր էին ընդունվել 9885 դիմորդներ։ Այսպիսով, 2026թ․ սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ և ինտեգրված … Read more

Մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլը

Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Երկրորդ փուլով հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն սովորողների համար, որոնց ծնողներից … Read more

ԿԳՄՍՆ-ն հաստատել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ գործընթացը կթվայնացվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը: Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։ Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում  ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը,  որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման  մեթոդաբանությունը, … Read more

Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով

2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով:  Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով. Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից … Read more

Դիմորդներն այսօր քննություն են հանձնել օտար լեզուներից – Live News

Ընթացքի մեջ է 2026 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը. դիմորդներն այսօր քննություն են հանձնում օտար լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն): Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 57 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ հետևելու քննական գործընթացին: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, քննության մեկնարկից առաջ … Read more

Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն – Live News

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն: «Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան) կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 22 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Գևորգյան Հոգևոր Ճեմարանում 2026-2027 ուստարվա ընդունելությունը կանցկացվի հետևյալ … Read more

Դիմորդների համար վճռորոշ փուլ․ ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրումը

  Այս տարի բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին աննախադեպ թվով մասնակցություն է եղել։ Շրջանավարտների կեսից ավելին մասնակցել է առաջին փուլի քննություններին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց  Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։ «Ընդհանուր առմամբ դիմել է 12 հազար 447 աշակերտ։ Նրանք մասնակցել են տարբեր առարկաների քննություններին։ Աշակերտների շրջանում ամենաշատ … Read more