«Արցախցիները մտահոգված են, նույնիսկ մեզնից պահանջում են այնպիսի քայլեր, որոնք մեր լիազորությունների հետ կապ չունեն»․ Լեռնիկ Հովհաննիսյան

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդն այս օրերին արցախցիներից դժգոհություններ է ստանում՝ կապված Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործողությունների հետ։ «Մարդիկ մտահոգված են եւ խիստ բացասական են վերաբերվում այս ամենին»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ «Առավոտ»-ը Լեռնիկ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քննարկումներ են ընթանում թեմում, եւ ի՞նչ լուծումներ … Read more

Ես կիսում եմ Ալեն Սիմոնյանի կարծիքը՝ դա իր տգիտության արդյունքն է. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Մայր Աթոռում նախատեսված եպիսկոպոսների ժողովի հետաձգման մասին լուրից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ շտապեցին հայտարարել, թե Եպիսկոպոսաց ժողովը տապալվեց: Վեհափառը չկարողացավ գումարել ո՛չ Եպիսկոպոսաց ժողով, ո՛չ էլ Գերագույն հոգեւոր խորհրդի նիստ: Ըստ տարբեր իշխանական գնահատականների՝ եկեղեցին դուրս է եկել Վեհափառի վերահսկողությունից: Aravot.am-ը Բյուրականի հոգեւոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանից հետաքրքրվեց՝ ինչով է պայմանավորված ժողովի հետաձգումը: «Տեսա՝ մի … Read more

Փաստորեն հանդուրժեցինք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերթական բռնազավթումը

Փաստորեն հանդուրժեցինք նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերթական բռնազավթումը, որը տեղի ունեցավ 2025 թվականի դեկտեմբերի 7-ին ՀԱՍԵ Շիրակի թեմում։ Չեմ կարծում, որ աշխարհում կլինի մի հայ, նկատի ունեմ հայկական էություն ունեցող հայ, որի կրոնական զգացումը վիրավորված չլինի այդ փաստից, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար, անշուշտ, այդ վիշտը նկարագրելու համար մեր … Read more

Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատախազությունն արդեն ութ ամիս չի կարողանում կողմնորոշվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության վերաբերյալ փաստաթուղթ դատախազությունը պաշտպանական կողմին չի ներկայացրել․ այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Վահագն Դալլաքյանը։ Վահագն Դալլաքյան Այս գործով հայցի հիմքի փոփոխություն դատախազությունը պետք է ներկայացներ դեռ հուլիս ամսին։ Նման անհրաժեշտություն այս … Read more

«Գոնե մի բան փոխվի էս ծրագրում, չարչարում են մեզ, ամեն տառի համար ասում են՝ գնացեք-եկեք, էս ապրել չի, որ ապրում ենք»

Ինչ խնդիրների են բախվում արցախցիները Գալինա Սարգսյանի ընտանիքը երկու անգամ է բռնի տեղահանվել՝ նախ Բաքվից, ապա՝ Արցախից։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության անձնագրային բաժանմունքներից մեկում Գալինա Սարգսյանի ընտանիքը փորձում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել, որպեսզի կարողանան օգտվել ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից, սակայն պարզվեց, որ նրանց անձնագրերում տառասխալներ կան, եւ դիմումը չընդունեցին։ Հայտնի է, որ այս ծրագրից … Read more

Մարդիկ հավատում են, որ տեսիլքները կարող են հուշել փոփոխություններ կամ ուղղորդել որոշակի ճանապարհներ

Անահիտ Անանյան-Դեմիրճյանը մեկ տարի առաջ Ամերիկայից եկավ Հայաստան եւ ասաց`վերջ, բնակվում եմ այլեւս այստեղ: Անահիտը, մինչ Ամերիկա մեկնելը, աշխատել է Հանրային հեռուստատեսության Մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրությունում, որպես ռեժիսորի ասիստենտ: Նա համեստ մի բնակարան է գնել Էրեբունի համայնքի թաղամասերից մեկում: Նա Ամերիկայից իր հետ բերեց միայն իր ներկապնակը, ներկերը… իր տեսիլքները: Նա նկարում է տեսիլքներ: Նկար-տեսիլքները … Read more

Ավելի քան 50 երգ, 400 հոգանոց մանկապատանեկան երգչախումբ, 500 քմ. մակերեսով 80 կտորից հսկայական դեկորներ. «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի երաժշտությունը ժամանակակից էլեկտրոնային մոտեցմամբ

Aravot.am-ի հյուրն է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտագիտական մասնաճյուղի ղեկավար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը: – Տիկին Ասատրյան, դեկտեմբերի 18-ին և 19-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը, ինչն ակնկալում է մեծամասշտաբ բեմադրություն: Խնդրում ենք կիսվել ձեր մտորումներով, մասնագիտական … Read more

Ավերակ շենքերից մեկի փլատակներում՝ պանելի տակից երեխայի ձայն լսվեց։ Անցք բացեցինք պանելի վրա, ու հրաշք․ մի ամբողջ ընտանիք փրկվեց

Ազգովի տարված էինք Արցախյան հարցի լուծմամբ, չնայած Հայաստանի Խորհրդային Հանրապետությունում ու Արցախում (1988-ին՝ դեռևս ԼՂԻՄ) պարետային ժամ, արտակարգ դրություն էր հայտարարված Խորհրդային Միության իշխանությունների կողմից։ Այնուամենայնիվ՝ շատերը դեռ հավատում էին Գորբաչովին ու Կոմկուսի քաղբյուրոյին, որ կիրականանա մեր ժողովրդի պահանջ-խնդիրը։ Սակայն 88-ի դեկտեմբերի 7-ին Հայոց երկիրը ցնցվեց։ Տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որի ցնցումները զգացինք Երևանում … Read more

Վահագն Գրիգորյան. «Որպեսզի փաստաբանը կարողանա որակյալ ծառայություն մատուցել իր վստահորդին, գնալով ավելի ու ավելի շատ ժամանակ պետք է ծախսի մեկ գործի վրա»

«Վերջին տարիներին քաղաքացիական գործերով զբաղվելը բավականին բարդացել է եւ բարդանում է ամեն տարի։ Դա պայմանավորված է նրանով, որ կատաստրոֆիկ արագությամբ մեր երկրում տեղի են ունենում օրենսդրական փոփոխություններ։ Մենք չենք ունենում հանգիստ ժամանակ, որ կարողանանք հարմարվել «խաղի կանոններին»։ Իսկ դրանք պարբերաբար պետության կողմից փոփոխվում են եւ ավելի ու ավելի շատ փաստաբանը կարդալու կարիք ունի։ Իհարկե, յուրաքանչյուր … Read more

Նա ոչ թե որպես հավատավոր հայ քրիստոնյա է այս գործընթացին մասնակցում, այլ օգտագործվում է վարչապետի պաշտոնը . Արթուր Դանիելյան

«Ինձ պետք չէ կաթողիկոս, ով կենթարկվի ինձ: Ինձ պետք է կաթողիկոս, ով չի ենթարկվի և ամենօրյա ռեժիմով չի զեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտներին»,- ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ական պատգամավորները, սովորականի պես, երկրորդեցին նրան՝ պնդելով, թե երկրի ղեկավարի խոսքերը հիմնված են կոնկրետ տեղեկությունների վրա: Այս առնչությամբ հարցադրումներ են հնչում, որ եթե կա կասկած, … Read more