Արցախի թեմը չի կարող լինել քաղաքական մանևրների հարթակ. անհապաղ փոխել թեմի առաջնորդին. Արցախի պահպանության կոմիտե

Արցախի պահպանության կոմիտեն արձանագրում է՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին վարքագիծը և հանրային դաշտում հաստատված քայլերը հանգեցրել են վստահության փաստացի փլուզման՝ թե՛ արցախահայության, թե՛ թեմական կյանքի ներսում։ Մենք խիստ դատապարտում ենք այն հանգամանքը, որ Արցախի թեմի առաջնորդի անունն ու դիրքը հայտնվել են քաղաքական շփումների և գործընթացների կենտրոնում՝ այն պայմաններում, երբ արցախահայությունը դեռ կրում … Read more

«Արցախցիները մտահոգված են, նույնիսկ մեզնից պահանջում են այնպիսի քայլեր, որոնք մեր լիազորությունների հետ կապ չունեն»․ Լեռնիկ Հովհաննիսյան

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդն այս օրերին արցախցիներից դժգոհություններ է ստանում՝ կապված Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործողությունների հետ։ «Մարդիկ մտահոգված են եւ խիստ բացասական են վերաբերվում այս ամենին»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ «Առավոտ»-ը Լեռնիկ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քննարկումներ են ընթանում թեմում, եւ ի՞նչ լուծումներ … Read more

Թեմական խորհրդի ատենապետ․ Արցախի թեմի առաջնորդը խոստացել էր նաև ներողություն խնդրել, ինչը չի արել. Yerkir.am

Նոյեմբեր 30,2025 12:18 Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը չի կիսում վերջին օրերին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կեցվածքն ու դիրքորոշումը, որն առաջացրել է մեր ժողովրդի արդարացի ցասումն ու զայրույթը. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԵ Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Թեմական խորհրդի ատենապետը հայտնեց նաև, որ նոյեմբերի 28-ին թեմական խորհրդի … Read more

Գարեգին Երկրորդը և Արցախի պետական այրերը քննարկեցին արցախահայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի պետական այրերին և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետական այրերը քննարկեցին հայրենազրկված արցախցիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և արցախահայության … Read more

Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր – Live News

Այսօր Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի և ՀՀ ԱԺ պատգամավորներ այցելել են Եռաբլուր: 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ռազմական ագրեսիան ավարտվեց Արցախի ամբողջական հայաթափմամբ։

Հայ ժողովուրդը կարիք ունի առավել բարձր ազգային ու հոգևոր ինքնագիտակցություն դրսևորելու՝ ի նպաստ հայրենակից եղբայրների ազատության. Արցախի թեմի առաջնորդ

Հունիսի 30-ին՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Արցախի պետական և հասարակական գործիչներ, Ադրբեջանում … Read more

Այսօր Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ Մայր Աթոռում կմատուցվի Սուրբ և անմահ պատարագ

Հունիսի 30-ին՝ ժամը 18:30-ին, ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։ «Հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու Սուրբ Պատարագին և միասին աղոթելու մեր ժողովրդի և հայրենիքի համար: Թող Աստված ունկնդիր լինի մեր աղոթքներին, և … Read more

«Հնարավոր չէ Տիրոջը չկրել քո հոգում և կառուցել Ամենափրկիչը Շուշիում։ Այսպիսով` մշակույթը մեր ներաշխարհն է, որն այսօր արտացոլված է մեր բարեկամի՝ Կոնոպլյովի գրքում»

Հունիսի 11-ին Երևանում՝ «Անի պլազա» հյուրանոցի դահլիճում կայացավ գրքի շնորհանդես, որին ներկա էին հիմնականում արցախցիներ։ Ռուսաստանյան «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է Յուրի Նավոյանը, համանուն մատենաշարի շրջանակներում, 2024թ․500 օրինակով, հրատարակել է ռուս ճանաչված լրագրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Վիկտոր Կոնոպլյովի «Հայկական երկինք» գիրքը, որում տպագրված են հեղինակի կողմից տարբեր տարիներին գրված բանաստեղծություններ, ակնարկներ և հրապարակախոսական հոդվածներ՝ … Read more

Թող այդ հիշատակը մեզ զորացնի ու մղի նոր կամքի կերտման ուղին բռնելու. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Արցախի թեմի, Այսօր Հայոց սրբազան եռատոնն է։ Հայրենական պատերազմի հերոսական հաղթանակի, Արցախյան Առաջին պատերազմում Շուշիի ազատագրման, և Արցախի Պաշտպանության Բանակի հիմնադրման նվիրական և պանծալի պատմական դրվագները մեկտեղվել են մայիսիննյան համազգային խորհրդի մեջ։ Ներկայիս ցավագին իրականությունը, որը վերջին տարիներին վշտով է մթագնել բոլորիս սրտերը, ազգային ու հայրենական ուրախության առիթներ քիչ է ընձեռում մեր … Read more