«Գյումրեցին չի կարողանում հանդուրժել մի բան, որն անօրինական է, ճիշտ չէ»․ Տեր Հուսիկը՝ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած պատարագի ժամանակ Վեհափառի անունը հնչեցնելու մասին

Երեկ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագ մատուցելիս, երբ զեղչվում էր Վեհափառի անունը, պատարագ մատուցող քահանայի ձայնը հանկարծ խլացավ երիտասարդ աղջիկների երգի բառերից։ Նրանք, միմյանց ձայնակցելով , հիշատակեցին Վեհափառի ու Միքայել Սրբազանի անունները։ Նրանց ուժայինները դուրս հանեցին եկեղեցուց, այդուհանդերձ այդ կադրը դարձավ օրվա ամենաքննարկվող պահը՝ համացանցի հիթը։ Պարզվեց՝ նրանք եկեղեցու երգչախմբից են, … Read more

Ինչո՞ւ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում ուշացումով սկսվեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագը

Aravot.am-ը Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանից հետաքրքրվեց, թե եկեղեցում Նիկոլ Փաշինյանի օրակարգով, իշխանական վերնախավի մասնակցությամբ, Արմավիրից հրավիրված քահանայի ձեռամբ պատարագ մատուցելուց հետո նորմալ վիճակում հանձնեցի՞ն եկեղեցին Շիրակի թեմին։ Հիշեցնենք, որ եկեղեցու դռները կապարակնքվել էին, որոշ իրեր եկեղեցուց դուրս բերվել։ Տեր Հուսիկն ասաց․ «Մենք առանձին տեղ տեղափոխեցինք եկեղեցու գույքը, որովհետև … Read more

Շիրակի հոգևորականները «մաքրագործեցին» Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցին՝ Նիկոլ Փաշինյանի օրակարգով մատուցված պատարագից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգով ու իշխանական ողջ վերնախավի մասնակցությամբ Արմավիրից հրավիրված քահանայի ձեռամբ տեղի ունեցած պատարագից անմիջապես հետո Շիրակի թեմի հոգևորականները Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կատարեցին հայրապետական մաղթանք, թեև հավատացյալների ընկալմամբ՝ այն մաքրագործման արարողակարգ էր։ Յոթ վերք եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կատարվում է օրհնություն՝ եկեղեցու անդորրը … Read more

Նյութով, ֆինանսով հայ հոգեւորականին չես ներքաշի. Տեր Փառենը՝ Փաշինյանին

-Մենք հստակ ասել ենք, որ Վեհափառ հայրապետը մնալու է: Եթե այդ քարտեզի առաջին քայլը Վեհափառի հեռանալն է, մնացած քայլերն արդեն էական չեն: Վեհափառ հայրապետի գնալուց հետո ճանապարհային քարտեզ ու քայլեր չենք ընդունում: Ճշմարիտ քայլն այն կլինի, որ երբ մարդը դիմացինին վիրավորում է,  ավազանի անունով դիմելով, էլ չդիմի,- Aravot.am-ին ասաց Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա … Read more

Հուդայի հետեւորդներ կլինեն այն հոգեւորականները, որոնք կգայթակղվեն Փաշինյանի «կաշառքով». Տեր Զարեհ

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կազմակերպված պատարագի անվան տակ քաղաքական հերթական ակցիան ոչ միայն դատապարտելի է, այլեւ հերթական կանոնական խախտումը: Այս մասին Aravot.am-ին ասաց Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը: «Այնտեղ գտնվող հոգեւորականները լավ գիտեն՝ շատ կոպիտ խախտումներ են թույլ տվել: Առանց թեմակալ առաջնորդի, առանց սրբազան հոր օրհնության որեւէ քահանա … Read more

Փաշինյանը կպահանջի՞ բոլոր եկեղեցիներում նաեւ իր նկարը փակցնել

-Այդ տրամաբանությամբ նա հետո կպահանջի, որ բոլոր եկեղեցիներում փակցվի իր նկարը, սուրբ սեղանին Տիրամոր ու մանուկ Հիսուսի նկարի փոխարեն դրվի իր նկարը:Ես բացարձակապես չեմ զարմանա, որ նա այդպիսի առաջարկությամբ էլ հանդես գա,- Aravot.am-ին ասաց «Հայաքվե» քաղաքացիական միավորման անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկություններին՝ եկեղեցիներում պետական օրհներգը հնչելու ու դրոշի տեղադրման վերաբերյալ: Սողոմոնյանի խոսքով՝ Փաշինյանի … Read more

ԱՄՆ-ում հայկական եկեղեցիներում պատարագները լեփ-լեցուն են անցնում, բայց հոգեւոր սնունդը չէ միայն, որ հայերին եկեղեցի է բերում

Շաբաթ օրը Վան Նայսի (Van Nuys) Սուրբ Պետրոս հայկական եկեղեցում նորածինների հերթ էր։ Անգամ բնական լույսից դեմքերը խոժոռող ու ծնողների բռի մեջ տեղավորվող մանուկները, որոնց գործն այդ տարիքում միայն ուտելն ու քնելն է, անխռով սպասում էին Տեր Շնորհքին՝ մինչեւ որ կավարտեր իրենց պես մի նորածնի արարողությունը։ Նրանք բոլորը ճիշտ նույն տարիքի էին, եկեղեցի էին եկել, … Read more

«Կյանքի Խոսքը» որեւէ կերպ ներգրաված չէ Մայր Աթոռի եւ վարչապետի միջեւ լարված հարաբերություններում. Արմեն Լուսյան

Aravot.am-ի հարցերին պատասխանում է Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու հովիվ Արմեն Լուսյանը: -Կա կարծիք, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավում դերակատարություն ունի «Կյանքի Խոսք» եկեղեցին: Ինչքանո՞վ են այս պնդումները իրատեսական, հավաստի: – Կցանկանայի պաշտոնապես վստահեցնել, որ Մայր Աթոռի եւ ՀՀ վարչապետի միջև ծավալվող լարված հարաբերություններում «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին որեւէ կերպ ներգրավված չէ, եւ … Read more

«Շիկահողի արգելոցում ադրբեջանցիները տեխնիկա են աշխատեցնում, դիրքեր կան, փետ են տանում վառում, ինչ իմանանք՝ ինչ են անում»

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում ամեն օր լավ տեղեկությունների ստացման հույսով են ապրում, որ մի օր կարթնանան ու կտեսնեն՝ ադրբեջանցիները հեռացել են գյուղից։ «Առավոտ»-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ դեռ որեւէ տեղեկություն չունեն, թե ադրբեջանցիները երբ են պատրաստվում հեռանալ իրենց համայնքից։ «Ոչ մի ինֆորմացիա այս պահի դրությամբ չկա, ոնց կա, … Read more

Եթե Փաշինյանը նկատի ունի Արցախի օրհներգը, այո՛, դա կարող է Վրթանես սրբազանը, որպես վտարանդի, եկեղեցու բակում հնչեցնի, հետո անցնի եկեղեցում բուն պատարագին. Տեր Վրթանես

«Կարծում եմ՝ դա Արցախի թեմի առաջնորդի ՝ Վրթանես սրբազանի առաջարկը կլինի, որ Արցախի օրհներգը երգվի: Վատ չէր լինի, որ Արցախի թեմի առաջնորդն ու Արցախի հոգեւոր դասը, որոնք վտարանդի վիճակում են, առավոտյան իրենց օրը սկսեն եկեղեցու բակում Արցախի օրհներգով, հետո նոր անցնեն եկեղեցում բուն պատարագի: Արցախի օրհներգը ճիշտ կլինի այս պարագայում, քանի որ Արցախը բռնազավթված է, … Read more