Ապամոնտաժվել է ՀՖՖ նախկին նախագահի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը

Գեղարքունիքի մարզի դատախազության միջնորդագրի կատարման արդյունքում, ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը, իսկ առանձնատան վերաբերյալ Դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը գտնվում է դատարանի վարույթում: Առանձնատնից բացի, Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել նաև … Read more

«ՀայԷկոնոմբանկից» ներկայացված տեղեկանքը կեղծ է՝ դատախազությունն ընդունում է, բայց հաշվի չի առնում․ Ռուբեն Հայրապետյանի գործով հայցի հիմք է փոխվել

«Վաղուց սպասում էինք այս փաստաթղթին, որքան հասկացա՝ հայցադիմումը ամբողջությամբ շարադրվել է»,- սա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով պաշտպան Վահագն Դալլաքյանի արձագանքն էր ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Հռիփսիմե Ասատրյանի հայտարարությանը։ Ռուբեն Հայրապետյանի գործով ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր՝ տասն ամիս անց, վերջապես ներկայացրեց հայցի հիմքի … Read more