«Մեր երկրի վարչապետը մի բան է ասում, որը ինձ համար հասկանալի չէ»․ Տեր Հուսիկը՝ պատարագները օրհներգով սկսելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս գրառում էր կատարել՝ առաջարկելով եկեղեցիներում կիրակնօրյա պատարագները սկսել ՀՀ պետական օրհներգի կատարմամբ։ «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,-գրել էր նա։ Aravot.am-ը Շիրակի թեմի Սուրբ Յոթ վերք եկեղեցու հոգևոր հովիվ … Read more

Արմեն Մարտիրոսյանը իր 33 մոգական թվի և առաջին անգամ սեփական բիզնեսների մասին

Aravot.am-ի զրույցը «Անտարես» մեդիա-հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։ – Պարոն Մարտիրոսյան, հայտնի է, որ 33-ը մոգական թիվ է աշխարհում։ Չափազանց ազդեցիկ, նշանակալի երևույթներ իրականացվել են հենց 33-րդ տարվա ընթացքում: Լրացավ ձեր հիմնադրած «Անտարեսի» 33 տարին։ Մենք միշտ անդրադարձել ենք ձեր գործունեությանը, բայց մեր դիտարկմամբ, հենց ձեզանից հաճախ ենք լսել դժգոհություններ: – Ես երբեք ոչ եկամտից … Read more

Հասարակության պառակտման գործընթացն արդեն անշրջելի է

Նույնիսկ Փաշինյանի գնալուց հետո շատերս իրար այլեւս չենք բարեւի Ամենասարսափելի «ժառանգությունը», որը Փաշինյանը թողել է Հայաստանին, հասարակության անվերականգնելի, անվերադարձ պառակտումն է: Ընդ որում, դա արդեն փաստ է՝ անկախ նրանից, թե որքան է ներկայիս վարչապետը մնալու իր պաշտոնին: Եթե վաղը լինի այլ վարչապետ, այդ տեկտոնական ճեղքվածքը, որը կա Հայաստանում, դժվար թե հնարավոր լինի ծածկել: Կամ գուցե … Read more

Ասթինեի հիշողության բանալին տուն առ տուն բացում է այդ թանկ աշխարհի՝ Արցախի Մեծ Թաղերի բոլոր դռները

Դեկտեմբերի 1-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Ասթինե Կալաշյանի «Դարպասից այն կողմ» գրքի շնորհանդեսը, որից հետո իմ ձեռքին մի փոքրիկ գիրք է, իսկ գրքում՝ մի մեծ աշխարհ. այնքան մեծ, որքան կարող է լինել կորսված հայրենիքի կարոտը։ Հենց այդ կարոտն էլ հյուսել է Ասթինե Կալաշյանի ավանդապատումը, որը մեզ տանում է դարպասից այն կողմ, ուր … Read more

«Այլ բան է, երբ խնդիրն ուղղակիորեն զգում ես քո մաշկի վրա»․ ինչպե՞ս է Աստղիկը պաշտպանում ծնողների իրավունքները

«Աստղիկ, ո՞նց անենք երեխայի նպաստի հարցը, գործատուիս ասե՞մ, որ հղի եմ, թե՞ չասեմ, բա որ ուշ իմանան աշխատավայրում, գուցե արձագանքը լավ չլինի՞»,-այս և այլ հարցերով են դիմում Աստղիկ Կարապետյանին կանայք, որոնք բախվում են տարբեր խնդիրների։   Մեր զրույցի պահին էլ կազմակերպության գրասենյակը լի էր մայրիկներով: Ոմանք անհանգստանում էին ծննդաբերության արձակուրդի համար, ոմանք հետաքրքրվում էին աշխատանքային … Read more

Ի՞նչ էին բանակցում Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը

Ինչո՞ւ էր քննարկվում Ղարաբաղի ժողովրդին անվտանգության երաշխիքների տրամադրումը, կամ` ԼՂ կարգավիճակի հստակեցումը Կառավարությունն անցյալ շաբաթ ընտրողաբար հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ որոշ փաստաթղթեր։ Այդ ցանկում չկար, օրինակ` Ղարաբաղյան հակամարտության գոտում 1994թ. մայիսի 12-ին հաստատված զինադադարի փաստաթուղթը, առհասարակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ստեղծման պատմությունը, համանախագահների մանդատի ստեղծումը, այդ ձեւաչափի հիմնական նպատակները, 1995թ. մարտին … Read more

Հայաստանն ընտրություններից հետո. պատերազմ ու քաոս

Դատելով ներկա պահին հայաստանյան քաղաքական լանդշաֆտի կառուցվածքից, Նիկոլի հաղթանակը 2026թ․ ընտրություններում անկասելի է թվում։ Նա է թելադրում քաղաքական օրակարգը․ ձերբակալում ու ծեծում է ընդդիմախոսներին, ջրում է արցախյան դավաճանությունը, փակում է լրատվամիջոցներ, փլուզում է եկեղեցին, քանդում է բանակը, երկպառակություն է սերմանում հասարակության մեջ։ Այս ամենին ընդդիմությունը պատասխանում է լոկ ֆեյսբուքյան գրառումներով, լավագույն դեպքում՝ հարցազրույցներով, եւ մինչեւ … Read more

Սուտ 41. «Մեր կողմից կազմակերպված միջոցառումները հասարակությանը միավորում են»

Սկիզբը՝ այստեղ: Պետական միջոցառումները նախատեսված են միավորելու ազգը, պահպանելու պետականությունը, ներկայացնելու երկրի արժանապատիվ կերպարը եւ կապ ստեղծելու պետության ու քաղաքացու միջեւ։ Սակայն վերջին տարիներին դրանք աստիճանաբար կորցրել են իրենց բուն իմաստը եւ վերածվել են իշխանության քաղաքական շոուի՝ ծառայելով ոչ թե պետությանը, այլ սոսկ մի կուսակցության ու մեկ անձի շահերին։ Պետական միջոցառումներն այլեւս չեն միավորում հանրությանը։ Այն, … Read more

«Աստված լռում է, բայց չի մոռանում, ուշացնում է, բայց պատրաստում է ավելի մեծ բան». Պատարագ՝ բանտարկված հոգեւորականների համար աղոթքով

Երեքշաբթի Սուրբ Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնի առթիվ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մատուցված Սուրբ եւ Անմահ Պատարագի ժամանակ աղոթք բարձրացվեց առ Աստված՝ բանտարկված հոգեւորականների՝ Բագրատ, Միքայել եւ Արշակ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ինչպես նաեւ Եկեղեցու աջակից Սամվել Կարապետյանի եւ մյուս ազատազրկվածների համար։   Պատարագիչը, խոսքն ուղղելով ժողովրդին, ասաց՝ «Փորձությունները ծանր են, բայց … Read more

Դիլիջանում կառուցվող նոր համալիրը ճարտարապետական առումով յուրահատուկ նշանակություն կունենա. միջազգային մրցույթի հաղթող ճարտարապետ Սարգիս Սարգսյան

Վերջերս տեղեկացանք, որ Գերմանիայի Համբուրգ քաղաքի պետական օպերայի շենքի նախագծման մրցույթում որպես հաղթող է ճանաչվել միջազգային Bjarke Ingels Group (BIG) ճարտարապետական բյուրոյի ներկայացրած նախագիծը, որի համահեղինակներից է մեր հայրենակից Սարգիս Սարգսյանը: Միջազգային լրատվամիջոցները գրեցին, որ նախագիծը  հաղթել է ճարտարապետական համարձակ, ժամանակակից ու նորարարական լուծումների շնորհիվ: Սարգիս Սարգսյանը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում: Նա Proforma ճարտարապետական … Read more