Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։ Վերջինս իր գրառման մեջ հիշատակել էր երկրորդ նախագահի անունը և սպառնացել «տրորել» ընդդիմությանը։ «Հայաստանի քաղաքացիները Անվտանգության խորհրդի քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ»,- նշել է Միկոյանը։