«Մեր երկրի վարչապետը մի բան է ասում, որը ինձ համար հասկանալի չէ»․ Տեր Հուսիկը՝ պատարագները օրհներգով սկսելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս գրառում էր կատարել՝ առաջարկելով եկեղեցիներում կիրակնօրյա պատարագները սկսել ՀՀ պետական օրհներգի կատարմամբ։ «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,-գրել էր նա։ Aravot.am-ը Շիրակի թեմի Սուրբ Յոթ վերք եկեղեցու հոգևոր հովիվ … Read more

«Գյումրեցին չի կարողանում հանդուրժել մի բան, որն անօրինական է, ճիշտ չէ»․ Տեր Հուսիկը՝ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած պատարագի ժամանակ Վեհափառի անունը հնչեցնելու մասին

Երեկ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագ մատուցելիս, երբ զեղչվում էր Վեհափառի անունը, պատարագ մատուցող քահանայի ձայնը հանկարծ խլացավ երիտասարդ աղջիկների երգի բառերից։ Նրանք, միմյանց ձայնակցելով , հիշատակեցին Վեհափառի ու Միքայել Սրբազանի անունները։ Նրանց ուժայինները դուրս հանեցին եկեղեցուց, այդուհանդերձ այդ կադրը դարձավ օրվա ամենաքննարկվող պահը՝ համացանցի հիթը։ Պարզվեց՝ նրանք եկեղեցու երգչախմբից են, … Read more