Լեւոն Թոքմաջյանը շատ վիրավորված է ե՛ւ քննադատություններից, ե՛ւ այն հանգամանքից, որ Պարույր Սեւակի կիսանդրու ճակատագիրը դրել են քվեարկության
-Շատ սրտաճմլիկ հարց եք տալիս,- այսպես է արձագանքում Զանգակատան միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկազն Ադամյանը մեր հարցին, թե իրեն ու դպրոցի մանկավարժական կազմին դո՞ւր է եկել Պարույր Սեւակի աղմուկ հանած կիսանդրին, որը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նվիրել է դպրոցին: -Ես ձեռնպահ եմ մնում կարծիք արտահայտելուց: Մենք ծանոթ ենք քննադատություններին, նաեւ անհանգստացած ենք, լավ չենք զգում այդ քննադատությունից: … Read more