Հիմնավորում չպահանջող համոզմունքները

Կան բաներ, որոնցում ես համոզված եմ եւ, որոնք, սակայն, ինչ-որ օրենքների հղումներով եւ նույնիսկ տրամաբանական փաստարկներով չեն կարող հիմնավորել: Թվարկեմ դրանք՝ նշելով, թե ինչպես ե՛ս կվարվեի եւ չպարտադրելով դա ոչ մեկին: Եթե ես քաղաքական գործիչ եմ, ես չպիտի բացասական որեւէ բառ ասեմ Բաքվում թշնամու ձեռքում գտնվող իմ հայրենակցի հասցեին: Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ

Վեհափառը պաշտպանության կարիք չունի, ինչը՞ պաշտպանեմ… ես չեմ արդարացնում որեւէ մեկի խուժանական պահվածքը. Ռուբեն Բաբայան

Ռեժիսոր, հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանից Aravot.am-ը հետաքրքրվել է՝ ինչու է մերժել ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու, կալանավորված հոգեւորականների եւ Վեհափառ հայրապետի նախաձեռնությանը միանալու առաջարկը: «Ես չեմ կարծում՝ Վեհափառը կարիք ունի պաշտպանության, որովհետեւ այն մեղադրանքը, որ իրեն ներկայացվում է, Քրեական օրենսգրքից դուրս է: Ունի՞ երեխա, թե՞ չունի երեխա, դա բացարձակապես կապ չունի ՀՀ Քրեական օրենսգրքի … Read more

Իրական մտավորականը Միքայել սրբազանն է, որը բանտարկվել է հայրենիքի զավակը լինելու համար. Երիտասարդ դաշնակցականները ցույց են անում

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը բողոքի ցույց է իրականացնում Երեւանի պետական տիկնիկային թատրոնի դիմաց։ Ցույցը նախաձեռնվել է ի պատասխան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում արված արտահայտությունների։ Ռուբեն Բաբայանն ասել էր, որ առաջարկում է ամբախ-զամբախ խոսողներին, այդ թվում՝ Միքայել Սրբազանին ճիպոտահարել, ինչը զայրույթ էր առաջացրել հանրության շրջանում: Ավելի ուշ Բաբայանն ասել էր, որ … Read more

Արցախցիների անունով ստացած փողերի ճակատագիրը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Հայրենիք» կուսակցության անդամ, հանրային գործիչ Տաթև Արցախն է։ Հարցազրույցը դիտեք տեսանյութում

«Իսկ իր կատարած արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք եւ ի՞նչ պարբերականությամբ»․ Միքայել սրբազանի պաշտպանի պատասխանը Ռուբեն Բաբայանին

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարությանը Միքայել սրբազանին ճիպոտահարելու մասին։ Արդյոք սա բռնության կո՞չ չէ, հարցին փաստաբանը պատասխանեց․ «Շատ ցավալի է, որ մեր հայաստանյան իրականության մեջ մտավորականն իրեն թույլ է տալիս նման անհեթեթ եւ անհոդաբաշխ խոսակցություն։ Այսինքն՝ այդ մտավորականի կարծիքով մենք … Read more

Հումոր էր, ես հո հիմա չեմ արդարանալու, ասեմ՝ ուղտ չեմ. Ռուբեն Բաբայանը՝ ամբաղ-զամբաղ խոսողներին ճիպոտահարելու առաջարկի մասին

-Դա ասված էր հումորով: Գուցե հաջող էր կամ անհաջող էր, բայց ասված էր հումորով: Ես 68 տարեկան մարդ եմ, որից 45 տարին աշխատում եմ թատրոնում, 30 տարի ինստիտուտում եւ այդ տարիների ընթացքում երբեւէ ոչ մեկը չի լսել ինձնից բռնության կոչ կամ վիրավորական խոսք որեւէ մեկի հասցեին չի լսել: Պարզ է, որ դա բացարձակապես հումորային էր … Read more

Ռուբեն Բաբայան․ Ամենաճիշտն այն է, որ Եկեղեցին հայտարարի, որ չի խառնվելու քաղաքականությանը, չի միջամտելու քաղաքական հարցերին․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը ռեժիսոր, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանն է: – Հանրային խորհուրդը ստեղծ­ման օրվանից բարդ ճանապարհ է անցել, 2018-ից հետո գրեթե չի գործել, այս տարի վերջապես համալրվեց ՀԽ կազմը, նախագահ նշանակվեց, բայց նորից ակտիվ չէ: Կարեւոր հարցեր չի քննարկում, չունի կայքէջ, ֆեյսբուքյան էջում ընթերցեցի, որ խորհուրդը դեկտեմբերի 4-ին` մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպել … Read more