«2026-ի ընտրություններում մոնիտորինգի եւ վերահսկողության նոր գործիքներ ենք կիրառելու, համացանցում քարոզչությունը շատ հախուռն է»․ ԿԸՀ նախագահ

«2026 թվականի ընտրություններում մոնիտորինգի եւ վերահսկողության մի շարք նոր գործիքներ ենք կիրառելու»,- այսօր հրավիրած տարեվերջյան ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նա նշեց, որ դա հնարավորություն կտա համացանցում տեղի ունեցող քարոզչությունն ավելի փաստարկված ու հնարավորինս ընդգրկուն ծավալներով մոնիտորինգի ենթարկել։ «Մեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն է ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչության ֆինանսական վերահսկողությունն իրականացնում, եւ շատ արդյունավետ … Read more

Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. դատախազության հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության … Read more

Ժողովրդավար «Քաղաքացիական պայմանագիրը» եւ ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ տոտալ անհանդուրժողականությունը

Սկիզբը՝ «Առավոտի» 05.12.2025 համարում: «Բարեհաջող կերպով» ավարտելով Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթակառուցվածքների ստեղծումը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանգիստ շարունակեց բուն քաղաքական հետապնդումների գործընթացը։ «Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթակառուցվածքը կառուցվեց. դրա մասերն էին գլխավոր դատախազը, քննչական մարմինների ղեկավարները, որոնք կամ նախկինում վարչապետի օգնականն էին, իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ուղղակի միջամտություն ունեցավ որոշ քրեական գործերով, օրինակ՝ գործարար Սամվել … Read more