ՔՊ-ն ֆինանսական աջակցությունից զրկել է երիտասարդական «Գրեթերթին» – Live News

Աջակցել երիտասարդական «Գրեթերթին», դատապարտել ՔՊ-ական հերթական գրաքննությունը Գրաքննությամբ աչքի ընկնող Քաղաքացիական պայմանագիրը այժմ էլ դուրս է եկել երիտասարդ գրողների դեմ։  Պետական ֆինանսական աջակցությունից զրկել են Գրողների միության երիտասարդական գրական թերթին՝ «Գրեթերթին»։  Մենք կասկած չունենք, որ այս ֆինանսազրկմամբ գրաքննությունն արվել է այն պատճառով, որ 19 տարվա թերթի խմբագիր, գրող Գուրգեն Խանջյանն աջակցել է Հայ առաքելական եկեղեցուն, … Read more

Նա չգիտի անգամ, որ հերձում են դին, ողջ մարմինը, ոչ թե առանձին-առանձին մարմնամասերը

Երեկվանից նիկոլական քարոզիչները լծվել են Փաշինյանի վրայից արյունաբեր դավաճանի խարանը մաքրելու գործին։  Անիրատեսական, անիմաստ զբաղմունք, քանզի բանակցային փաթեթների երեկվա հրապարակումից հետո նրանց դավաճանությունը դառը, բայց պարզ ճշմարտություն է։  Սրանց քարոզչության հավաքական կերպարը սույն երիտասարդն է՝ դատարկ, ապուշ խոսույթով եւ պրիմիտիվ «սրամտություններով»։ Նա չգիտի անգամ, որ հերձում են դին, ողջ մարմինը, ոչ թե առանձին-առանձին մարմնամասերը, այդ … Read more

Թոշակով կարելի՞ է Նոր տարի նշել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Հայաքվե» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանն է։   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ԿԳՄՍ նախարարության տեսադաշտում է․ փոխնախարար

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայ երեխաների աջակցության ամրապնդում արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» թեմայով համաժողովին: Միջոցառումն իրականացվել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով Հայաստանում փախստականների ներհոսքին համապարփակ արձագանքման փաթեթի բաղադրիչներից է։ Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա … Read more

Եվրահանձնաժողովը 2026 թ. սկզբին կառաջարկի լիովին արգելել ռուսական նավթի ներմուծումը ԵՄ

Եվրոպական հանձնաժողովը 2026 թվականի սկզբին կառաջարկի լիովին և ընդմիշտ ​​արգելել ՌԴ-ից նավթի ներմուծումը Եվրամիություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք ԵՄ-ում ռուսական նավթի լիակատար արգելքի վերաբերյալ իրավաբանական առաջարկությունը կներկայացնենք հաջորդ տարվա սկզբին», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Դեկտեմբերի 3-ին Եվրոպական միության խորհուրդը … Read more

«Մեր ձևով» շարժումն սկսում է ստորագրահավաք՝ հոսանքի սակագինն իջեցնելու պահանջով

Այսօր մենք ազդարարում ենք համապետական հանրագրի մեկնարկ՝ հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը: «Սույն թվականի մայիսին «Հայ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ղեկավար-սեփականատերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էր դիմում առ այն, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված շուրջ 3 մլրդ դրամի հաշվին իջեցվի բնակչության հոսանքի սակագինը։ … Read more

Նիկոլը հրաժարվել է 2019-ի հունիսին առաջարկված փաստաթղթից՝ ստանալով պատերազմ

Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվել է ու Ալիեւը ստիպված ասում էր, որ «փակ դռների հետեւում պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Նիկոլիստներ, էդ որ ասում եք՝ եթե Սերժի բանակցածը լավն էր, ինչո՞ւ էր Սերժը Պուտինին նամակ գրում։ Նախ՝ նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից քննադատվող տարբերակը Նիկոլի Արցախը հանձնելու ու հազարավոր զոհեր տալու հետ համեմատ՝ … Read more

Ուիթքոֆը և Քուշները չեղարկել են Բրյուսելում Զելենսկու հետ հանդիպումը. Euronews

Ուիթքոֆը և Քուշները չեղարկել են Բրյուսելում Զելենսկու հետ հանդիպումը, հաղորդում է Euronews-ի լրագրողը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Ուիթքոֆը և Քուշները Կրեմլում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտության ծրագիրը քննարկելու համար: Հանդիպումից հետո ՌԴ նախագահի օգնական Ֆյոդր Ուշակովը, մեկնաբանելով հանդիպումը, նշել է, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հանդիպումից հետո կմեկնեն Վաշինգտոն

Թույլ չենք տալու արդարացնեն խոսքի ազատության նկատմամբ իրականացվող բիրտ և ապօրինի արշավը․ Նարեկ Սամսոնյան

AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ-ից․ «Բարի երեկո մեզ շատ սիրող և, հատկապես, չսիրող մարդիկ: Երեկ կարդացի Հայաստանում բոլոր տեսակի արժեքային և բարոյական ստանդարտները գետնից ներքև իջեցրած ռեժիմի պարագլխի անամոթ երեսպաշտության հերթական ակտը խորհրդանշող գրառումը, իբր «էթիկայի կանոնագիրք ստեղծելու և դրանով սեփական թիմակիցների հայհոյախոսության դեմ պայքարելու» մասին: Սեփական անձի … Read more

Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամսում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը

Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամսում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Իրազեկ աղբյուրների խոսքերով՝ Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը առաջիկա վեց ամիսների ընթացքում, ինչը վերջ կդնի Եվրոպայում սառը պատերազմի ժամանակների վերջին փակ սահմանի գոյությանը եւ ճանապարհ կբացի Կովկասում առեւտրի համար», – հաղորդում է գործակալությունը: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993թ.՝ Արցախյան հակամարտության ֆոնին: