Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամսում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը

Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամսում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Իրազեկ աղբյուրների խոսքերով՝ Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը առաջիկա վեց ամիսների ընթացքում, ինչը վերջ կդնի Եվրոպայում սառը պատերազմի ժամանակների վերջին փակ սահմանի գոյությանը եւ ճանապարհ կբացի Կովկասում առեւտրի համար», – հաղորդում է գործակալությունը: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993թ.՝ Արցախյան հակամարտության ֆոնին: