«Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգ․ ինչի մասին է ստում Հայաստանի իշխանությունը

Ադրբեջանագետ՝ Անժելա Էլիբեկովա․ Քանի որ ես ու Արման Բադալյանը տարիներ շարունակ գիտական ուսումնասիրություն ենք կատարում «Արևմտյան Ադրբեջանի» ու Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման պետական (!) քաղաքականության վերաբերյալ, փորձեմ մաս-մաս հանրայնացնել, ինչի մասին է խոսքը, ինչ ռիսկեր և վտանգներ կան, և ամենակարևորը՝ ինչի մասին է ստում Հայաստանի իշխանությունը։ Սկսենք։ Մաս 1 «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը միավորում է պատմագրությունը, քարտեզագրությունը, … Read more

Թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» անվտանգության սպառնալիք է

Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է։ Ապրիլյան մարտական գործողություններից, 44-օրյա պատերազմից, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից մինչև 2023 թվականի Տեղ-Կոռնիձոր ուղղությամբ առաջխաղացումը՝ ադրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող։ Բաքվի նույն վարքագիծը դրսևորվում է նաև դիվանագիտական դաշտում, մանավանդ որ դիմացինը … Read more

Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է: Ղուկասյանի կյանքն ու աշխատանքային ողջ գործնեությունը կապված է Արցախյան շարժման, Արցախում պետական ինստիտուտների գործունեության և Արցախի ճանաչման գործընթացին: Ազատությո՛ւն Արկադի Ղուկասյանին և ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին»:

Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ – Live News

Փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Որքանով հասկանում եմ ՛՛Տելեկոմ Արմենիայի՛՛ ու ՛՛Ազերտելեկոմի՛՛ միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան:Մասնագետներն ասում են՝ մեր համար էլ ձևավորվում է ռեզերվային գիծ: Օրինակ, եթե Վրաստանից եկող մալուխը հերթական անգամ վնասվի, ապա մենք կունենանք ինտերնետի այլընտրանքային աղբյուր:Հարց է առաջանում. ինչու՞ ենք մենք մեր թվային-տեղեկատվական … Read more

Ադրբեջանում մեր քարտեզի ներքո «փարթի» արել – Live News

Նկար է այսօր Ադրբեջանում իրենց նախագահի հրահանգով և հովանու ներքո տեղի ունեցած միջոցառումից։ «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է տեղի ունեցել այսօր։ Հավաքվել են պատգամավորներ, ՏԻՄ ղեկավարներ ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել զուռնա-դհոլով։ Լրիվ լուրջ եմ ասում, բացեք, կարդացեք բուն աղբյուրը։ Ամենօրյա մակարդակով Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվում և մշակվում է … Read more

Ընտրություններն անցան, սակայն երկրում քաղբանտարկյալների թեման շարունակում է մնալ օրակարգային հարց. Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ընտրություններն անցան, սակայն երկրում քաղբանտարկյալների թեման շարունակում է մնալ օրակարգային հարց: Ես չգիտեմ, թե արդյո՞ք որևէ մեկը հստակ թիվ ունի` բանտում կամ տարբեր խափանման միջոցների ներքո գտնվող անձանց մասին, բայց հստակ է, որ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում: Այս պահին նույնիսկ խնդիր է … Read more

Փաշինյանի հորքուրի գանձը – Live News

Բոլորին կարող է թվալ, թե պետությունների համար ամենամեծ վտանգն այն է, երբ իշխանության ղեկին դավաճան է կամ օտար պետության ազդեցության գործակալ։ Իրականում շատ ավելի կործանարար կարող է լինել, երբ պետությունը ղեկավարում է մեկը, ով անկեղծորեն հավատում է, թե ինքը մյուսներից ավելի խելոք է, հեռատես, քաղաքական հոտառությունն ավելի ուժեղ է, ապագայի տեսլականն ավելի իրական է, հաշվարկներն … Read more

Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի

Արդեն 2 շաբաթ է` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանտում է։ Ի՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը։ Այն, որ Նիկոլը երկիր է հանձնել, դավաճանել սեփական ժողովրդին, և որ այդպիսի քայլերը երբեք չեն ներվելու։ Արմենին կալանավորել ստացվել է, քաղաքական գործունեությունը սահմանափակել՝ ստացվել է, մեկուսացնել՝ ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի … Read more

Մոլագարը խախտել է խաղի կանոնները – Live News

Պյուռոսյան հաղթանակ Պյուռոսյան հաղթանակն այն է, երբ ռազմի դաշտում հաղթում ես, սակայն այնպիսի գին ես դրա համար վճարում, որ մնում ես ավերակների տակ։ Մոլագարը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար։  Հայաստանն արտաքին ազդեցությունների խաչմերում է գտնվում և նման տարածքներում գործում է խաղի կանոն` ընտրությունները պետք է արդար լինեն … Read more

Դե ինչ, Փաշինյանը հնարավորություն ունի ԿԳՄՍ նախարարին հրահանգելու, որ պատասխանի ադրբեջանցի գործընկերոջը. Հակոբ Բադալյան

«Արևմտյան Ադրբեջանի թեման ունի ռազմավարական նշանակություն: Սա գիտե՞ք ով է հայտարարել: Ադրբեջանի կրթության ու գիտության նախարար Էմին Ամռուլլաևը: Ավելին, նրա խոսքով, այդ հարցը հիմնարար դեր է կատարում ազգային ինքնության ու երիտասարդության դաստիարակության հարցում»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։Վերլուծաբանը մանրամասնում է, որ այդ մտքերը նա հայտարարել է Օրդուբադում տեղի ունեցող՝ Արևմտյան Ադրբեջանի թեմայով երրորդ փառատոն-համաժողովի շրջանակում: … Read more