Պատերազմի մասին Հայաստանում խոսել է մեկ մարդ, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է

Նախօրեին խորհրդարանում այս գումարման ԱԺ-ի վերջին հարցուպատասխանը Նիկոլ Փաշինյանը վերածեց հեղափոխական մարաթոնի՝ ԱԺ ամբիոնից սպառնալիքների տարափ ու հոխորտանքներ հնչեցնելով ընդդիմադիրների և իրեն ձայն չտված քաղաքացիների հասցեին։ Նշեմ, որ հենց նիստի մեկնարկից ակնհայտ էր՝ Փաշինյանը բավական լարված ու անհանգիստ հոգեվիճակում է, և շատ ցցուն նկատելի էր, որ նյարդերը տեղի են տվել։ Իսկ ի՞նչ է իրականում կատարվել։ … Read more

Դավիթի հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև

Սիրելի բարեկամներ, հարազատներ ու ընկերներ Դավիթի և մեր ընտանիքի անունից խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր ընտանիքի հարյուրավոր բարեկամներին, հարազատներին ու ընկերներին, որոնք մեր կողքին էին երեկ ամբողջ օրն ու գիշերը` ապօրինության, անարդարության ու քաղաքական հետապնդման տաճարի վերածված Հակակոռուպցիոն դատարանի բակում: Դավիթն ոգին բարձր է, կամքը` պողպատյա, հանձնառու` մինչև հաղթական ավարտ պայքարել երկրում հաստատված բռնատիրության, մեր … Read more

1991-2018 թթ. ՀՀ իշխանությունները երբևէ տարածքային պահանջ չեն ներկայացրել որևէ երկրի․ Շարմազանով

1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեք որեւէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների։ Քպ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում, թե իբր նախկին իշխանությունները կամ հիմնական ընդդիմադիր ուժերը չեն բավարարվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքով։ Սա բացահայտ սուտ է։ 1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեւէ տարածքային պահանջ որեւէ երկրի չեն ներկայացրել։ Արցախյան կարգավորման խնդիրն էլ ՀՀ նախկին իշխանությունների … Read more

Սրանք Բաքվի զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում

Փաստորեն, Ադրբեջանի նախագահը, ի դեմս իր օգնականի՝ Հաջիևի, սրանց գլխին «կոնտռոլ» է դրված՝ «խաղաղության» ռիսկերը կառավարելու և Բաքվի պահանջատիրությունն իրացնելու համար: Փաշինյանի՝ ԱԺ-ում այս առումով հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին, իսկ սրանք էլ, ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար, ներսում սեփական ժողովրդին են ահաբեկում: Սրանք … Read more

Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. Քրիստինե Վարդանյան – Live News

Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն, խոստացել է պայքարի իր ու Ալիևի պատկերացրած ռևանշիզմի, իրականում հայկական շահերն առաջ տանողների դեմ: Իսկ հիմա, անգամ իր անցկացրած խայտառակ ընտրությունների արդյունքներով, ոչ միայն Ալիևի պահանջած սահմանադրական մեծամասնությունը չի ստացել, այլև արձանագրվել է, որ շուրջ 600,000 մարդ դեմ է իր ու Ալիևի օրակարգին: … Read more

Փաշինյանի իշխանությունը բախվում է մի խնդրի, որի լուծման համար միայն քաղաքական կամքը բավարար չէ

ՀՀ ներքաղաքական կյանքում 2026 թվականի ընտրություններից հետո ձևավորված պատկերը առաջին հայացքից կարող է կայուն թվալ, սակայն քաղաքական գործընթացները, որպես կանոն գնահատվում են, ոչ միայն ստեղծված ներքաղաքական իրավիճակով, այլ աշխարհաքաղաքական միջավայրով։  Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հենասյուներից մեկը ժամանակի գործոնն է։ Փաշինյանը մշտապես փորձել է աշխատել այն տրամաբանությամբ, որ արտաքին աշխարհում առկա հակասությունները, պատերազմներն ու … Read more

Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը – Live News

Նիկոլն իր նախընտրական խոստումների շրջանակում շարունակում է սեփականության վերաբաշխման, ընդդիմախոսներին մեկուսացնելու և երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է շարժվելու ընդդիմությունը, և հատկապես՝ ԱԺ ընտրություններում շեմը հաղթահարած ուժերը։ Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը չպետք է դիտարկվի զուտ տուն կամ ԱԺ գնալու համատեքստում. դա պետք է բխի ոչ միայն ընտրական խոստումների, այլև տվյալ … Read more

Հայաստանի տնտեսությունը զոհաբերվում է քաղաքական շահերին․ Հակոբ Բադալյան – Live News

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Քանի օր է, որ տեսնում եմ սուպերմարկետներից երջանիկ դեմքով էժան ծաղկեփնջեր տուն տանող մարդկանց: Գեղեցիկ ու տպավորիչ փնջերը իրացվում են «ջրի գնով»: Որովհետեւ, քաղաքական կոնյուկտուրայի բերումով արգելափակվել է դրանց արտահանումը ռուսական շուկա, եւ հիմա «ջրի գնով» իրացվում են Հայաստանում: Մարդիկ, սպառողները՝ գոհ են, շատերը գուցե՝ երջանիկ: Երջանիկ են անգիտության մեջ: … Read more

Հերթական հակաքաղաքագիտական դրսևորումը – Live News

Հայաստանում այս օրերին հակասական ու բազմերանգ տրամադրությունների պակաս, թերևս, չկա։ Որոշ շրջանակներ, որոնք մոլեռանդորեն սատարում են ՀՀ ոչ լեգիտիմ իշխանություններին, միջնադարյան հարբած տրուբադուրի նման քաղաքական գինաբուքի մեջ են, իսկ ընդդիմությանը ձայն տված հատվածը՝ հիասթափված ու թևաթափ։ Թեև այստեղ պետք է արձանագրել, որ հավաքական ընդդիմությունը, 2021 թվականի համեմատ, գրեթե 2 անգամ ավելի շատ ձայն է ստացել, … Read more

734.000-ը շատ է 722.000-ից, չէ՞, Վահագն Հովակիմյան, ձեր թվաբանությունն ի՞նչ է կարծում․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Օրվա իշխանությանը կողմ ՉԻ քվեարկել 734.000 մարդ: Հենց այս թիվը և այս մարդկանց գերակշռող մեծամասնության առկայությունը պետք է հիմք հանդիսանա հետագա բոլոր գործողությունները պլանավորելու ու նախատեսելու համար: 734.000 մարդը շատ է 722.000 մարդուց, չէ՞, Վահագն Հովակիմյան: Ձեր թվաբանությունը ի՞նչ է կարծում»։