Հայաստանի համար սա նշանակում է արտաքին անվտանգային մարտահրավերների սրացում

Այսօր Թուրքիայում մեկնարկում է ՆԱՏ-ի գագաթնաժողովը, որին լիիրավ մասնակցի կարգավիճակով հրավիրված է նաև Ուկրաինան։ Ու օրակարգում ներառված են նաև ուկրաինական առաջարկներ, ինչն ըստ էության նշանակում է, որ ուկրաինական պատերազմը արդեն պաշտոնապես դառնում է ՆԱՏՕ-ի ռազմական պլանավորման առանցքներից մեկը։ Այս համատեքստում հատկանշական է ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին իրադարձությունները՝ կապված Շուշիում Ռուսաստանի էթնիկ փոքրամասնությունների իրավունքների քննարկման հետ։ Մեր … Read more

Որն է Ադրբեջանում ժողովրդագրական աղետի իրական պատճառը – Live News

Հետպատերազմական Ադրբեջանում վերջին 5 տարիներին՝ 2022-2026 թվականներին, բնական աճը կրճատվել է ավելի քան 50 տոկոսով, ըստ որում, ծնունդների թիվը պակասել է մոտ 28 տոկոսով, մահացության 13 տոկոս անկման համատեքստում: Վիճակագրությունն ավելի տեսանելի և հասկանալի դարձնելու համար համեմատենք 2025 թվականի հունվար-մայիս ամիսները 2026 թվականի նույն ժամանակահատվածի հետ: 2025 թվականին հարևան երկրում նշված ամիսներին ծնունդները կազմել են … Read more

Ընդդիմությունը պետք ձևակերպի հստակ ու կոշտ դիրքորոշում – Live News

Բոլորը քննարկում են վերցնել մանդատները, թե ոչ, այնինչ այդ հարցի պատասխանը պայմանավորող ամենակարևոր հանգամանքի մասին լռում են։ Ես կխոսեմ իմ հայրենի Սիսիանի օրինակով` հույսով, որ կգտնվեն շատ այլ մարդիկ, ովքեր կմիանան իմ պահանջին ուղղված մանդատների վերցնել-չվերցնելու խնդրով մտահոգ ընդդիմությանն ու իշխանությանը։ Այս տարվա մայիսի 7-ին Քննչական կոմիտեն ձայնագրություններ էր հրապարակել Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով … Read more

Փաշինյանի հորքուրի գանձը – Live News

Բոլորին կարող է թվալ, թե պետությունների համար ամենամեծ վտանգն այն է, երբ իշխանության ղեկին դավաճան է կամ օտար պետության ազդեցության գործակալ։ Իրականում շատ ավելի կործանարար կարող է լինել, երբ պետությունը ղեկավարում է մեկը, ով անկեղծորեն հավատում է, թե ինքը մյուսներից ավելի խելոք է, հեռատես, քաղաքական հոտառությունն ավելի ուժեղ է, ապագայի տեսլականն ավելի իրական է, հաշվարկներն … Read more

Այս տղան ուղղակի նվեր է իշխանության հավակնորդ ապագա ուժերի համար – Live News

Փաշինյանի հայտարարությունը, որ անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր-օլիգարխիկ ուժերի օգտին տրված բոլոր քվեները գնվել են ընտրակաշառքով, հունիսի 7-ի ընտրությունների անվավերության ևս մեկ հիմք է։ Այդ հայտարարությունը, ի դեպ, ՔՊԿ վարչապետի թեկնածուի հայտարարություն չէ, այլ գործող վարչապետի։ Այսքանից հետո ինքնահարգանք ունեցող վարչապետը հրաժարական կտար։ Ի՞նչ է ստացվում` երկրում, որտեղ այս մարդը պատասխանատու է իրավակարգի ու սահմանադրական կարգի … Read more

Առաջին վերադարձողները հենց մեր ադրբեջանցի սիսիանցի եղբայրներն ու քույրերն են լինելու

17 հոկտեմբերի 2024 թվական՝ Ամասիայից Ջաֆարովների, 23 նոյեմբերի 2024 թական՝ Երևանից Հուսեյնովների, 23 դեկտեմբերի 2024 թվական՝ Ղափանից Մուրադովների, 27 հունվարի 2025 թվական՝ Մեղրիի Նյուվադի գյուղից Մուսաևների, 26 փետրվարի 2025 թվական՝ Սիսիանի Շաքի գյուղից Բայրամովների, 29 մարտի 2025 թվականի՝ Ղափանի Բահարլու գյուղից Մուսատաֆաևների, 27 ապրիլի 2025 թվական՝ Երևանից Նաջաֆովների, 31 մայիսի 2025 թվականի՝ Սիսիանի Շաքի գյուղից … Read more

Հատկապես մտահոգիչ է ուսուցիչների էլեկտորալ վարքագիծը. քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Կառավարող քաղաքական ուժի օգտին հանրահավաքներում և հանդիպումներում պետական կրթական, առողջապահական հիմնարկությունների, ՏԻՄ-երի ենթակա կառույցների աշխատակիցների զանգվածային մասնակցությունը աշխատանքային ժամերին վկայում է, որ այդ համակարգերը Հայաստանում հանրային ծառայության անկախ ինստիտուտներ չեն, այլ շարունակում են մնալ և դիտարկվել որպես էլեկտորալ կոնվեյերներ։ Եվ այս խնդիրը բարոյական կոչերով չի լուծվելու երբեք: Ինձ համար, … Read more

Տարբեր ժամանակներում մեր էլիտաները անընդհատ հակադրել են գերտերությունների շահերը, նույնը անում են հիմա

Ռուսաստանը մեր տարածաշրջանը գրավելու համար առնվազն երկու դար տևած պատերազմների արդյունքում ունեցել է ավելի քան 1 միլիոն սանիտարական կորուստներ, կատարել ահռելի ֆինանսական ծախսեր։ Կովկասի գրավումը ռուսական պետության համար բացառապես աշխարհաքաղաքական պայքարի տրամաբանությունից է բխել, որևէ այլ իրական շարժառիթ ռուսներն այստեղ չեն ունեցել և չունեն։ Այս կռվից մենք առավել շատ տուժել ենք, քան շահել։ Սա պատմական … Read more

Թրամփի մեսիջը հստակ է – Live News

Թրամփը հրապարակայնացրեց Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու նախապայմանը` կառավարող ռեժիմի փոփոխություն։ Ռահբարի ժամանակավոր փոխարինողի պաշտոնում մեկ օր առաջ նշանակված Արաֆիի սպանության մասին տեղեկատվությունը պետք է դիտարկել այս դիրքորոշման համատեքստում։ Միացյալ Նահանգների և նրա դաշնակից Իսրայելի համար Հեղափոխության պահապանների կորպուսի ներգրավումը ապագա իշխանական համակարգում կարմիր գիծ է։ Առաջիկա օրերին կանխատեսելի է իրանական գործող ռեժիմի առանցքային ռազմաքաղաքական … Read more

Երբ իշխանության եկած վայրահաչները շարունակում են մնալ այդպիսին՝ իշխանության ղեկին

Հայհոյանքներում, որպես կանոն, արտացոլվում են յուրաքանչյուր ժողովրդի ազգային մտակառուցվածքի և լեզվամտածողության առանձնահատկություննները: Օրինակ, ֆրանսիացիների ու գերմանացիների մոտ հայհոյանքները հիմնականում կապված են կեղտի, բնական պահանջների արդյունք արտաթորանքների հետ: Ռուսների ու ամերիկացիների մոտ հստակ դիտարկելի է սեռական թեմատիկան, ի դեպ, որոշակիորեն մեզ մոտ էլ: Հետաքրքրական է նաև, որ մասնագետները համակարծիք են՝ բոլոր ժողովուրդների մոտ հնագույն ժամանակներից գոյություն … Read more