Դատաիրավական համակարգը վերածվել է ՔՊ կցորդի – Live News

3-րդ շաբաթն է` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանտում է: Թեմայի քաղաքական դրդապատճառների մասին բոլորը գիտեն, իսկ գործի իրավական հատվածը պարզապես գոյություն չունի: Քաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները, արդարադատությունը մահացել է, իսկ դատաիրավական համակարգը վերածվել է ՔՊ կցորդի: Ռեժիմի` իշխանություն պահելու միակ ձևը մնացել է ծայրահեղ քայլերը, իսկ ամենօրյա ապօրինություններն արդեն … Read more

Տեսակապով միացել են Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է (տեսանյութ)

Սա Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքում տեղ գտած նյութ է, որը հրապարակվել է օրեր առաջ Նախիջևանում Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրերի վերաբերյալ անցկացված «փառատոնի» ընթացքում։ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է։ Այս աբսուրդին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները պայքար են մղում այն բանի դեմ, թե իբր … Read more

Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը – Live News

Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ու շատ վտանգավոր ծրագիրը կասեցնելու համար։ Ըստ իս՝ կզանգեր Ալիևին ու ուղիղ տեքստով կասեր. «Նայի՛, Իլհամ Գեյդարովիչ, ես էլ գիտեմ՝ դու Արցախում ինչեր ես արել, դու էլ գիտես։ Հիմա տես, եթե մենք այս պահին դրա մասին չենք խոսում, ու դու շարունակում ես … Read more

Մարզպետը ինչո՞ւ է 25 հազարով ավելացրել Տավուշի բնակիչների թիվը – Live News

2025թ․ նոյեմբերի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել Տավուշի մարզի բնակչության թվի մասին։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզի բնակչությունը կազմում է 143․108 մարդ»։ Այդ թիվը խիստ ուռճացած է, ոչ արժանահավատ, քանի որ Տավուշի մարզպետարանի գործունեության սկզբի ժամանակ՝ 1996թ․ փետրվարի 19-ին Տավուշի մարզի բնակչությունը եղել է 132 հազար մարդ, Տավուշից արտերկիր … Read more

Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել

Քաղաքական բռնաճնշումները մեր ընտանիքի հանդեպ շարունակվում են 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների հաջորդ օրը, հունիսի 8-ին, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով հարազատ քույրիկիս՝ Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել։ Ազատման դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը։ «Ճակատագրի … Read more

Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, որպես կազմակերպված միավոր չի գործել, անօրինական գործընթացները շարունակվելու են

Իշխանությունը, ընդդիմության հնարավոր համախմբումը վիժեցնելու, քաղաքական ակտիվությունը նվազեցնելու և ուժի ցուցադրությունն ընդգծելու նպատակով, քաղաքական դաշտում անընդհատ ապօրինի միջամտությունների է դիմելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Այսօր կալանավորեցին Ավետիք Չալաբյանին, մեկ օր առաջ խուզարկում էին Իշխան Սաղաթելյանի տունը, դրանից առաջ էլ նրանց ճանապարհին Դավիթ Ղազինյանն էր, և այլն։ … Read more

Շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով, ևս 17.000 ընտրողներ քվեարկել են փակ ցուցակներով. Շիրազ Մանուկյան

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով, ևս 17.000 ընտրողներ քվեարկել են փակ ցուցակներով, որոնց նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել։  Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը. «Խոսքը մոտ 100.000 քվեի մասին է, որոնց շուրջ մինչ օրս առկա են հիմնավոր հարցեր։ (8-9%) Հենց այդ տարբերությունն էլ որոշեց իշխանության ճակատագիրը։ Երբ … Read more

Տեղական բռնապետը շարժվում է գրոշներ աշխատելու մղումով, իսկ Ադրբեջանն իր պահանջները վերածում է մշտական սպառնալիքի

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Ի՞նչ պետք է հասկանալ Ալիևի այն հայտարարությունից, երբ նա հրապարակայնորեն նշում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի մոռանա իրենց և իրենց քաղաքների նկատմամբ Հայաստանի օկուպացիոն ուժերի իրականացրած գործողությունները»։ Սա խաղաղության գնացող կամ խաղաղություն հաստատած երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է։ Այսինքն՝ ՀՀ իշխանությանը ստիպելով և «կուտ տալով»՝ հետ են … Read more

Օծանելիքների կորուստը ողբացող մեկի համար հազիվ թե ուրիշ արժեք ավելի թանկ լինի, քան տան զարդերը

Մեր մեծերը մեզ միշտ պատմում էին, թե 1994 թ․ Դաշնակցության գործունեության կասեցման ժամանակ ինչպիսի վայրենաբարո մեթոդներով են գրասենյակներից առգրավվել կարևոր գույք ու սարքավորումներ, որոնցով Դաշնակցությունը ստեղծում էր արժեքներ՝ Արցախյան գոյապայքարը լուսաբանող լրատուներ, թերթեր, գրքեր և այլն։  Հիշում եմ, թե ինչպես էին նրանք Եզնիկ Կողբացու վրա գտնվող մեր ուսանողական միության գրասենյակ բարձրանալիս ամեն անգամ ցույց տալիս … Read more

Այս ընտրությունները ցույց տվեցին Նիկոլ Փաշինյանի իրական քաղաքական հնարավորությունների «потолок»-ը

Եթե վերջին ընտրություններին նայենք ոչ թե ԿԸՀ-ի հրապարակած թվերի, այլ քաղաքական տրամաբանության տեսանկյունից, ապա ՔՊ-ի հաղթանակը շատ առումներով պյուռոսյան հաղթանակ էր։ Իշխանությունը գործի դրեց գրեթե ամբողջ վարչական ու քաղաքական ռեսուրսը, ընտրարշավը կառուցեց վախի, սպառնալիքների և հասարակության բաժանման վրա, բայց արդյունքում ստացավ 49,7 տոկոս։ Թվաբանական առումով սա հաղթանակ է, սակայն քաղաքական առումով՝ հարց է առաջացնում. եթե … Read more