Ստորագրվող խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում․ Ամիրբեկով

Անցած ամիս Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո մենք մտնում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատմական դարաշրջան: Այս մասին «Austria Press Agency»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Ստորագրվող խաղաղության պայմանագիրը ենթադրում է տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում», – հայտնել է Էլչին Ամիրբեկովը։

Խաղաղության համաձայնագիր կնքելու համար պետք է վերացվեն ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջները

2023 թվականին Ադրբեջանի «պետական ​​ինքնիշխանության վերականգնումից» հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու ջանքերը ակտիվացան։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Պետական ​​ինքնիշխանության օրվա կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ։ «Վաշինգտոնյան հանդիպման արդյունքները կրկին վերահաստատեցին Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը։ Խաղաղության այս պատմական հնարավորությունից օգտվելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է վերացնել Հայաստանի Սահմանադրությունում տարածքային պահանջները»։

ՀՀ զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ հարևանների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ

Պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր Սահմանադրության մեջ, որը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն: «Նույնիսկ Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում նշված Հայաստանի զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հարևանների նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։