Արմեն Դուլյան «Դու կորած ես այն օրվանից, երբ հայտնվեցիր այստեղ՝ Ամերիկայում»

Ռադիոակնարկն «Ազատությունով» հեռարձակվել է 1998 թվականի վերջին-1999-ի սկզբին, կամ՝ 1999 թվականի վերջին-2000-ի սկզբին։ Հնչում են հատվածներ Խաչատուր Մելիքյանի հեղինակային երգերից, որոնք կատարում է Թաթուլ Ղարիբջանյանը (Արմենի մտերիմ դասընկերն է նաև)։ Աուդիո ժապավենի վրա նյութը ձայնագրված է օրվա եթերից՝ հաղորդումը վարողի (մոդերատորի) նախորդող և հաջորդող խոսքի հետ։ Ռեպորտաժի ձայնային տարբերակը վերցված է շատ վաղուցվա աուդիո ժապավենից, … Read more

Արմեն Դուլյան. Հաղպատ

1988 թվականի երկրաշարժը մի փոքր դիպավ Թումանյանի շրջանի Հաղպատ գյուղին և վնասեց Ֆրունզիկ Երզնկյանի տունը։ Ֆրունզիկը սկսեց նոր տան շինարարությունը, իսկ հետո Երևանից եկած քաղաքական հողմերի ազդեցության տակ փակվեց Ալավերդու լեռնամետալուրգիական հսկան, և Ֆրունզիկը հաղպատցիների մեծ մասի նման մնաց առանց աշխատանքի։ Եվ վերջապես, տնտեսական բարեփոխումների հսկայական քամին այնքան բարձրացրեց շինանյութերի գները, որ Ֆրունզիկը ստիպված եղավ … Read more