Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Սակայն այս իշխանություններն այնքան մանրախնդիր են, որ դեսպանության բացման արարողությանը հայ համայնքի ներկայացուցչական անձանց չեն հրավիրել։ Չեն հրավիրել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ … Read more

Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսում – Live News

Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսի Հանրապետությունում «մարդասիրական նպատակներով»: Այս մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը։ «Հունիսի ընթացքում նախարարների մակարդակով համաձայնագիր կստորագրվի, որը կներառի Կիպրոսի տարածքում ֆրանսիական զորքերի ներկայություն՝ բացառապես մարդասիրական նպատակներով», – ասվում է կառավարության կայքում հրապարակված նրա հայտարարության մեջ։

Ֆրանսիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Ֆրանսիայի Բանյո քաղաքում՝ «Կիրովական պուրակում» տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հուշաքարի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Բանյոյի քաղաքապետ Էլեն Սիլիերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը, Օ-դե-Սեն դեպարտամենտի, Բանյոյի քաղաքային խորհրդի անդամները, հայ համայնքային կառույցների … Read more

Փաշինյանն ու Հադադը քննարկել են խաղաղության օրակարգը – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգին և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի … Read more

Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն արգելված են միջազգային իրավունքով. Ֆրանսիայի արտգործնախարարը հիշեցնում է ԱՄՆ-ին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները «արգելված են պատերազմի կանոններով, միջազգային իրավունքով» և անկասկած կհանգեցնեն Իրանի կողմից պատասխան քայլերի։ Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, նախարարը ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հնարավոր հարվածների համար երեքշաբթի երեկոյան սահմանված վերջնաժամկետից առաջ։ «Իրանում պատերազմի շրջանակներում դրանք … Read more

Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Խոսելով պատերազմի մասին ՝ Արաղչին նշել է, որ նման սպառնալիքները նշանակում են պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության «նորմալիզացում», և դրանց իրականացման դեպքում Իրանը կտա վճռական ու համապարփակ պատասխան։ Նա նաև ընդգծել է, որ հետևանքները չեն սահմանափակվի միայն տարածաշրջանով և կարող են լուրջ ազդեցություն ունենալ համաշխարհային էներգետիկայի և տնտեսության վրա՝ պատասխանատվությունը վերագրելով ԱՄՆ-ին և «ագրեսորներին»։

Օգնություն ստանալու համար զանգահարեցի Մակրոնին, որը դեռ վերականգնվում է կնոջ՝ ծնոտին հասցրած հարվածից․Թրամփ

Սպիտակ տանը Զատկի տոնին նվիրված ճաշկերույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահին ուղղված օգնության կոչին։ «Ես զանգահարեցի Ֆրանսիա՝ Մակրոնին, որին կինը շատ վատ է վերաբերվում, և որը դեռ վերականգնվում է ծնոտի աջ կողմին հասցված հարվածից։ Ես նրան ասացի․ «Էմանուել, կցանկանայինք աջակցություն ստանալ Պարսից ծոցում։ Թեև մենք մեծ արդյունքների ենք հասնում, վնասազերծում ենք … Read more

ՆԱՏՕ-ն չպետք է գործողություններ իրականացնի Հորմուզի նեղուցում. Ֆրանսիան նույնպես պատասխանել է Թրամփին

ՆԱՏՕ-ն չպետք է գործողություններ իրականացնի Հորմուզի նեղուցում. Ֆրանսիան նույնպես պատասխանել է Թրամփին: Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանն առընթեր նախարարը, արձագանքելով Թրամփի նոր հայտարարություններին, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն դաշինք է, որի նպատակը Եվրոպայի և Ատլանտյան տարածաշրջանի անվտանգությունն ապահովելն է, և այն չպետք է գործողություններ իրականացնի Հորմուզի նեղուցում՝ միջազգային իրավունքի խախտմամբ։

Մակրոնը հայտնել է Իրաքում ֆրանսիացի զինվորականների շրջանում մեկ զոհի, մի քանի վիրավորի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի շրջանում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով զոհվել է մեկ ֆրանսիացի սպա, և վիրավորվել է մի քանի զինվոր։ Այս մասին Մակրոնը նշել է X հարթակում գրառման մեջ։ Զոհվածը գլխավոր ենթասպա Առնո Ֆրիոնն է. նա Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած պատերազմից ի վեր առաջին … Read more

Իսրայելի կամ ԱՄՆ-ի սադրանքի իմաստն Իրանի դեմ պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի ընդգրկումն է, այժմ դա չստացվեց կամ պլանները փոխեցին…

Դեռ անցած շաբաթ հրապարակված «Իրանին Ադրբեջանի հնարավոր հարվածից հետո Իրանը դա անպատասխան չի թողնի, կսկսվի պատերազմը, հնարավոր է, նաև Թուրքիայի ներգրավմամբ (տեսանյութ)» վերտառությամբ հոդվածով  տեղեկացրել էինք Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ իրականացված սադրանքի, ինչպես նաև Իրանի հանդեպ աքլորացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՊՆ-ի սպառնալիքների մասին: Սադրանքի էությունը շատ հակիրճ հետևյալն է. Իսրայելի (ինչն … Read more