Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսում – Live News

Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսի Հանրապետությունում «մարդասիրական նպատակներով»: Այս մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը։ «Հունիսի ընթացքում նախարարների մակարդակով համաձայնագիր կստորագրվի, որը կներառի Կիպրոսի տարածքում ֆրանսիական զորքերի ներկայություն՝ բացառապես մարդասիրական նպատակներով», – ասվում է կառավարության կայքում հրապարակված նրա հայտարարության մեջ։

Հայոց Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից հանցագործության շարունակությունն է․ Մավրիդես

Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը չպետք է դիտարկվի միայն որպես պատմական հիշողության հարց, այլ որպես դաս հայ ժողովրդի և բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայի և ապագայի համար։ Եվրախորհրդարանի պատգամավորն այդ մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում։ «Եվրոպական խորհրդարանը բազմիցս կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մարդկության ամենասարսափելի … Read more

Իրանի զինված ուժերը հարվածներ չեն հասցրել Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ․ Բաղայի

Իրանի զինված ուժերը հարձակումներ չեն իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Թուրքիային և Կիպրոսին, ապա Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հստակ և պաշտոնապես հայտարարել է, որ Իրանի տարածքից կամ զինված ուժերի կողմից ռեակտիվ արկերի նմանատիպ արձակումներ չեն եղել»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել … Read more

Եվրամիության խորհրդի նախագահությունն անցնում է Կիպրոսին

Կիպրոսը կգլխավորի Եվրամիության խորհուրդը «միության համար նշանակալի և վճռորոշ պահի», ուստի հանրապետության կառավարությունը ձգտում է հնարավորինս շուտ հասնել իր աշխատանքի տեսանելի արդյունքների։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը, հայտնում է Euronews-ը։ Նա ընդգծել է. «Այս վեց ամիսների ընթացքում մեզ համար ամենակարևորը արդյունքներ տեսնելն է։ Ավարտելով նախապատրաստական աշխատանքները՝ մենք այժմ կենտրոնացած ենք արդյունքների և … Read more