Դիվանագետները կզրկվեն աստիճանի և օտար լեզվի հավելավճարներից. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-ից

Դիվանագետներն այլևս չեն ստանա դիվանագիտական աստիճանի և օտար լեզվի իմացության համար հավելավճարներ. դրանց փոխարեն բարձրացվում են հիմնական աշխատավարձի գործակիցները։ Անցումային երաշխիքով դիվանագետների աշխատավարձը չի կարող նվազել 2026 թվականի դեկտեմբերի չափից։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, խոսքը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի մասին է, … Read more

Նոտարը մերժում է նոտարական գործողության կատարումը. պարտավո՞ր է գրավոր պատճառաբանել

Նոտարը կարող է մերժել նոտարական գործողության կատարումը միայն այն դեպքում, երբ առկա են «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված հիմքեր։ Դիմողի պահանջով նա պարտավոր է կայացնել մերժման գրավոր որոշում՝ նշելով մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նոտարական գործողության կատարումը մերժելու հիմքերը, գրավոր որոշման ժամկետները և բողոքարկման կարգը սահմանված են «Նոտարիատի մասին» օրենքով։ Ո՞ր … Read more

Գլխավոր քարտուղարի հիմնական աշխատավարձը՝ 1 164 800, վարչության պետինը՝ 748 800 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-ից

Պետական ծառայության ղեկավար պաշտոնների աշխատավարձի հաշվարկի կարգը փոխվելու է. յուրաքանչյուր պաշտոնի համար կսահմանվի մեկ գործակից, որին կավելանան ստաժի հավելավճարն ու կատարողականի լրավճարը։ Ղեկավար պաշտոնները զբաղեցնելու համար կպահպանվեն ստաժի պահանջները՝ չորս տարվա հանրային ծառայության կամ հինգ տարվա մասնագիտական ստաժ ամենաբարձր պաշտոնների համար։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, խոսքը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության … Read more

Համայնքապետերի աշխատավարձը կարող է կրկնապատկվել. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-ից

Համայնքների ղեկավարների պաշտոնային դրույքաչափի առավելագույն չափերը կվերանայվեն։ Կբարձրանան ինչպես տոկոսաչափերը, այնպես էլ այն դրույքաչափը, որից դրանք հաշվարկվում են, և արդյունքում առավելագույն չափը կաճի մոտ երկու անգամ։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, խոսքը վարձատրության համակարգի բարեփոխման փաթեթում ներառված՝ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի մասին է, … Read more

Ներքին մրցույթն այլևս չի լինի. ի՞նչ է փոխվում արդեն աշխատող քաղաքացիական ծառայողների համար

Քաղաքացիական ծառայողների համար նախատեսված ներքին մրցույթը վերացվում է. ավելի բարձր պաշտոնի հասնելու համար նրանք կմասնակցեն ընդհանուր մրցույթի՝ ծառայությունից դուրս գտնվողների հետ հավասար պայմաններով, կամ կնշանակվեն կատարողականի գնահատման արդյունքներով։ Փոխվում են նաև պաշտոնների դասակարգումը և կատարողականի գնահատման կարգավորումները։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, խոսքը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթի մասին է, որին … Read more

Կառավարությունը մտադիր է դատավորների և դատախազների լրավճարը կապել իր կատարողականի հետ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-ից

Կառավարությունը մտադիր է դատավորների, դատախազների և քննիչների կատարողականի լրավճարի չափը կապակցել Կառավարության կատարողականի ցուցանիշի հետ. դա գրված է վարձատրության բարեփոխման փաթեթի հիմնավորման մեջ։ Միաժամանակ դատավորների հավելումները վերացվում են, իսկ դատախազներինը՝ կրճատվում, ուստի գործակիցների զգալի աճի պայմաններում իրական աճը հիմնականում 4-16 տոկոս է։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, խոսքը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց … Read more

Ներքին մրցույթները վերացվում են. ինչպե՞ս կարելի է աշխատանքի անցնել պետական ծառայությունում

Պետական ծառայության թափուր պաշտոնների համար այլևս չեն անցկացվի ներքին և արտաքին մրցույթներ. դրանց փոխարեն կլինի մեկ միասնական մրցույթ՝ հասանելի բոլոր նրանց, ովքեր բավարարում են պահանջներին։ Փոխվում են նաև պաշտոնների դասակարգումը և ստաժի պահանջները, իսկ մասնագետի պաշտոնի համար ստաժ չի պահանջվի։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, խոսքը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթի … Read more

Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն

  Հայաստանում ԵՄ առաքելությունը շնորհավորում է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։   «Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան»,- ասվում է հաղորդագրությունում։   Հիշեցնենք՝ 35 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց ԽՍՀՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2 056758 քաղաքացիների 94.39%-ն «այո» ասաց անկախությանը։ Սեպտեմբերի … Read more

Իրանը տվյալներ ունի, որ ԱՄՆ–ն պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները․ ԶԼՄ

  Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական հրամանատարությունը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կհանգեցնի պատասխան հարվածների։   Իրանի ռազմական հրամանատարությունը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ–ն պատրաստվում է տարածաշրջանի մի շարք երկրների աջակցությամբ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում են իրանական պետական ԶԼՄ-ները։   Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի … Read more

Խնայված աշխատավարձից պարգևատրում այլևս չի թույլատրվի. ի՞նչ է փոխվում 2027 թվականի հունվարի 1-ից հանրային ծառայողների վարձատրության մասով

Հանրային ծառայողների վարձատրության համակարգը վերաշարադրվում է նոր օրենքներով, որոնք գործելու են 2027 թվականի հունվարի 1-ից։ Փոխվում են ոչ միայն աշխատավարձի գործակիցները, այլև պարգևատրման ողջ տրամաբանությունը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, խոսքը կառավարության հավանությանն արժանացած օրենքների նախագծերի փաթեթի մասին է, որը ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և որը սահմանված կարգով ներկայացվելու է Ազգային ժողով։ Փաթեթի իրացման համար … Read more