Գործատուն միակողմանի փոխել է աշխատավարձը, պաշտոնը կամ աշխատանքի ռեժիմը. պարտավո՞ր եք համաձայնվել

Աշխատողների մեծ մասը կարծում է, որ եթե գործատուն որոշել է փոխել աշխատավարձը կամ պաշտոնը, մնում է կա՛մ համաձայնվել, կա՛մ հեռանալ։ Իրականում օրենքը հստակ սահմանում է, թե որ պայմաններն են համարվում էական, քանի օր առաջ պետք է ձեզ ծանուցեն, ինչ եք ստանում հրաժարվելու դեպքում և ինչ տուժանք է վճարում գործատուն, եթե ժամկետը խախտել է։ Ինչպես … Read more

Գործատուն տարիներ առաջ աշխատավարձ չի վճարել. կարո՞ղ եք այն հիմա պահանջել

Շատերը վստահ են, որ հին աշխատավայրում չվճարված գումարը «վաղուց հնացել է», և պահանջել այլևս հնարավոր չէ։ Իրականում օրենքն այս հարցում բացառիկ կանոն է սահմանում, որը գործում է աշխատողի օգտին։ Բայց կա նաև երկրորդ ժամկետ, որը շատ կարճ է, և այդ երկուսը շփոթելը կարող է թանկ նստել։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, հարցը կարգավորվում է ՀՀ աշխատանքային … Read more

Բյուլետեն եք վերցրել. ո՞վ և ինչքա՞ն է վճարում ձեր հիվանդության օրերի համար

Աշխատողների մեծ մասը վստահ չէ, թե հիվանդության օրերի համար ինչ գումար է ստանալու և ումից։ Ոմանք կարծում են, որ վճարում է գործատուն, ոմանք՝ որ պետությունը։ Իրականում օրենքը երկուսին էլ ներգրավում է, բայց տարբեր օրերի համար, և գործում է առավելագույն շեմ, որից ավելի նպաստ չի հաշվարկվում։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության և … Read more

Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան

«Իրականում այն ծանրաբեռնվածությունը, որը կանայք կրում են՝ համատեղելով և՛ ֆորմալ աշխատանքը, և՛ տանը կատարվող չվճարվող աշխատանքը, շատ հաճախ նրանց, հետևաբար նաև ընտանիքներին, կանգնեցնում է դժվար ընտրության առաջ։ Ընտրություն՝ կարիերայի՞, ֆորմալ զբաղվածությա՞ն, թե՞ ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու միջև։ Սա, առաջին հերթին, ժողովրդագրական խնդիր է ստեղծում, և մենք չենք ցանկանում, որ որևէ մարդ ստիպված լինի նման … Read more

Կանայք միջինում 4–5 անգամ ավելի շատ չվճարվող աշխատանք են կատարում, քան տղամարդիկ․ Տիգրան Ջրբաշյան 

«Միջին հաշվով կանայք իրենց կյանքի ընթացքում շաբաթական 15.3 ժամ հատկացնում են տնային տնտեսության աշխատանքներին և ևս 8.6 ժամ՝ խնամքի տարբեր տեսակներին։ Տղամարդկանց դեպքում այդ նույն ցուցանիշները զգալիորեն ցածր են՝ միջինը 3.5 ժամ տնային աշխատանքների և մոտ 2.2 ժամ խնամքի համար։ Սա նշանակում է, որ տղամարդիկ կյանքի ամբողջ ընթացքում շաբաթական ընդամենը շուրջ երեքուկես ժամ են ծախսում տնային գործերի վրա, մինչդեռ կանանց դեպքում այդ … Read more

2026 թվականին աշխատելու նպատակով ավելի քան 42 հազար ՀՀ քաղաքացի է մեկնել Ռուսաստան

2026 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում ավելի քան 42 հազար ՀՀ քաղաքացի է մեկնել Ռուսաստան՝ աշխատանքի նպատակով։ Այս մասին են վկայում վիճակագրական տվյալները, որոնց ծանոթացել է ՏԱՍՍ գործակալությունը։ Այսպիսով, 2026 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում աշխատանքի նպատակով ՌԴ է մուտք գործել Հայաստանի 42 366 քաղաքացի։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 45 526 … Read more

Ընտրական հանձնաժողովներում թափուր պաշտոններ են առաջացել. ԿԸՀ

Արմավիրի մարզի թիվ 15 և Կոտայքի մարզի թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերում մեկական թափուր պաշտոն է առաջացել՝ հայտնում է ԿԸՀ-ն: Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոնները համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ … Read more

Մինչև 400 հազար դրամ աջակցություն գործատուներին՝ հաշմանդամություն ունեցողների և 63 տարեկանից բարձր անձանց աշխատանքի ընդունման համար. նոր ծրագիր

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց … Read more