Հիմնական զանգվածն անտարբերներն են

Հայաստանում եւ աշխարհում տիրում է անօրենություն՝ ընդ որում այդ բառի բոլոր իմաստներով: Խոսքը թե՛ գրված եւ թե՛ չգրված օրենքների մասին է, կամ, ինչպես երբեմն ասում են, «կարմիր գծերի» մասին է: Պուտինը կարծում է, որ իրավունք ուներ հարձակվելու Ուկրաինայի վրա, Թրամփը վստահ է, որ կարող է առեւանգել Վենեսուելայի նախագահին, ինչպես նաեւ՝ խլել Դանիայից (ՆԱՏՕ-ի անդամ երկրից) … Read more

Տարբեր ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումը դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի անբաժանելի մասը

Տարբեր ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու ըստ այդմ` դատական գործընթացները հայաստանյան քաղաքական օրակարգի անբաժանելի մասն են դարձել: Այսօր «Սրբազան պայքարի» գործով դատական նիստն է, որով 18 մարդ ապօրինի հետապնդվում է, վաղը Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանի գործով առաջին դատն է, որտեղ նաև վերջիններիս խափանման հարցն է քննարկվելու: Առաջիկա երկուշաբթի Մասիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ … Read more

Եկեղեցու շուրջ այս ողջ պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իշխող ուժում անհատականությունների իսպառ բացակայության հանգամանքը. Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Եկեղեցու շուրջ այս ողջ պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իշխող ուժում անհատականությունների իսպառ բացակայության հանգամանքը։ Մարդիկ, որոնք տասնամյակներով ակտիվիստ էին, քաղհասարակության և անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչ դառնալուց հետո վերածվել են գորշ ու առանց agency-ի զանգվածի, որը  քաղաքականությամբ զբաղվելու իմիտացիա է անում։ Իհարկե, որոշ մարդիկ ֆեյսսեյվինգի համար փորձում … Read more

ՔՊ-ականների քայլերթը, ուղղությունը՝ Սուրբ Աննա եկեղեցի․ ովքե՞ր կան շարքում

The post ՔՊ-ականների քայլերթը, ուղղությունը՝ Սուրբ Աննա եկեղեցի․ ովքե՞ր կան շարքում appeared first on Tribune.am.

«Լավ եմ արել, միացել եմ, դուք ո՞վ եք, որ ձեզ պետք ա ասեմ՝ ինչու եմ միացել»․ Փաշինյանի ուխտերթին մասնակցում են հիմնականում պաշտոնյաները

Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց երթով գնացին Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Փաշինյանը՝ այսօր ուխտերթ են անցկացնում։ Լրագրողները նկատել են, որ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին հիմնականում մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ենթակաները։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, … Read more

Ինչպես է արտահայտվում ճգնաժամը

Այժմ, իմ համոզմամբ, Հայաստանի համար ծանր ժամանակաշրջան է՝ նաեւ այն պատճառով, որ հասարակությունը հոգեւոր, մտավոր եւ բարոյական ճգնաժամ է ապրում: Ես այդպես եմ կարծում, բայց շատերն ինձ հետ համաձայն չեն եւ գտնում են, որ որեւէ ճգնաժամ չկա, եւ հիմա Հայաստանի ամենապայծառ ժամանակաշրջանն է: Փորձեմ բացատրել, թե ինչ եմ ես հասկանում՝ «ճգնաժամ» ասելով: Մի օրինակ բերեմ, … Read more

Եթե ՔՊ-ն ընտրվի օտար մայրաքաղաքները կորոշեն, թե ով է ՀՀ վարչապետը, ով է կաթողիկոսը, ով է Հայաստանի քաղաքացին անգամ. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ-ն գոյություն չի ունենա, եթե ՔՊ-ն ընտրվի Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Mediahub.am-ի հետ զրույցում մերժել է այս տարվա ընտրություններում ՔՊ-ի ընտրվելու տեսլականը՝ ասելով, որ այդ դեպքում Հայաստանը կգնա դեպի ոչ մի տեղ՝ դեպի մի անարժեք, անինքնություն, անհեռանկար տարածք. «Այդ տարածքի անունը կարող է էլի Երևան լինել, կամ Հայաստան…, բայց թե՛աշխարհագրականորեն, թե՛, … Read more

«ՔՊ ահաբեկչական խմբավորումը մեկ հարվածով մեր անվտանգության երկու կառույց է պայթեցնում»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆակտոր թիվին ԱԱԾ-ից նույն կեղծ թուղթն է ուզել Եզրաս Արքեպիսկոպոսի վերաբերյալ, որը civic-ը հրապարակել էր, ԱԱԾ-ից ասել են՝ գաղտնիք ա։ Քաղաքացիական պայմանագիր ահաբեկչական խմբավորումը մեկ հարվածով մեր անվտանգության երկու կառույց է պայթեցնում․ Մի կողմից, Եզրաս արքեպիսկոպոսի մասին ստեր տարածելով, եկեղեցին են պայթեցնում։Մյուս կողմից, ԱԱԾ-ից կեղծ … Read more