Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Եկեղեցու շուրջ այս ողջ պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իշխող ուժում անհատականությունների իսպառ բացակայության հանգամանքը։ Մարդիկ, որոնք տասնամյակներով ակտիվիստ էին, քաղհասարակության և անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչ դառնալուց հետո վերածվել են գորշ ու առանց agency-ի զանգվածի, որը քաղաքականությամբ զբաղվելու իմիտացիա է անում։
Իհարկե, որոշ մարդիկ ֆեյսսեյվինգի համար փորձում են իրավական և բարոյական առումով կասկածելի բնույթ ունեցող գործընթացներում իրենց ներգրավվածության ռացիոնալ բացատրություններ գտնել, բայց այդ փորձերը միայն քմծիծաղ են առաջացնում։
Ինչպես գրել էի վերջին հոդվածներից մեկում, ՔՊ-ն վերջնականապես վերափոխվել է դասական հետխորհրդային վարչական ռեսուրսի իշխող կուսակցության, որտեղ նույնիսկ պատգամավորներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներն են վարչական ռեսուրս և ոչ ավելին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: