Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է հայ գերիների հարցը, բայց չի քննարկել 25% մաքսատուրքի հարցը

«Իրանում տեղի ունեցող կամ Իրանի շուրջ գործընթացները որեւէ կերպ չենք քննարկել ամերիկյան կողմի հետ հանդիպման ընթացքում։ Մեկ բառ անգամ այդ մասին չի ասվել»,- Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Առավոտ»-ի հարցին։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է,  որ Իրանի հետ առեւտուր իրականացնող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Միացյալ Նահանգների … Read more

Կոմպրոմատը հետը ման է տալիս (տեսանյութ)

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյան։ Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ  

Փաստորեն Նիկոլը ՀՀ «հպարտ» քաղաքացիներից թաքուն, «հույժ գաղտնի» որոշումով պետբյուջեից 3 միլիարդ դրամ է հատկացրել իր թիմակիցներին պարգևատրելու համար

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը Փաստորեն Նիկոլը ՀՀ «հպարտ» քաղաքացիներից թաքուն, «հույժ գաղտնի» որոշում է ստորագրել, որով պետական բյուջեից 3 միլիարդ դրամ (մոտ 7.800.000 դոլար) գումար է հատկացրել իր թիմակիցներին պարգևատրելու համար: Գումարները բաշխվել են այսպես`– բաժնի պետերը ստացել են մոտ 1,5–2 միլիոն դրամ,– վարչության պետերը՝ 2,5–3 միլիոն դրամ,– փոխնախարարները՝ 3,5–4,5 միլիոն դրամ,– նախարարները՝ … Read more

Անվտանգություն է նաեւ, երբ հասկանում ես քո տեղը և դիրքը աշխարհում. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունն իր հավակնությունները պետք է իր չափով ձեւակերպի, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» թեմայով քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք աշխարհը ճանաչելու հետ կապված եւ աշխարհի հետ ինքներս մեզ առերեսվելու հետ կապված խնդիր ունենք։ Այո, մենք արժանապատիվ հարաբերություններ ենք հաստատում մեր միջազգային խոշոր գործընկերների հետ, բայց մյուս կողմից մենք չպետք է մոռանանք` իրենք ովքեր են, մենք … Read more

Արայիկ Հարությունյան. Հերթական լուրջ առաջընթացը Հայաստանի միջազգային կշիռն ավելացնելու ուղղությամբ

Հունվար 14,2026 13:12 Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումըՀերթական լուրջ առաջընթացը Հայաստանի միջազգային կշիռն ավելացնելու ուղղությամբ: Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան: ՀՀ-ն հստակորեն պահպանում է. օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված ՀՀ ինքնիշխան տարածքում TRIPP-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան ՀՀ ներքին օրենքներին և … Read more

ԱԳ նախարար Միրզոյանի մեկնաբանությունները Վաշինգտոնից՝ ԹՐԻՓՓ իրականացման շրջանակի մասին փաստաթղթի վերաբերյալ. Մաս 1 (տեսանյութ)

ԱԳ նախարար Միրզոյանի մեկնաբանությունները Վաշինգտոնից՝ ԹՐԻՓՓ իրականացման շրջանակի մասին փաստաթղթի վերաբերյալ. Մաս 1 (տեսանյութ) – Live News Skip to content Որոնում Լրահոս ԱԳ նախարար Միրզոյանի մեկնաբանությունները Վաշինգտոնից՝ ԹՐԻՓՓ իրականացման շրջանակի մասին փաստաթղթի վերաբերյալ. Մաս 1 (տեսանյութ) 14.01.2026 ԱՄՆ-ին` ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը, Հայաստանին` … Read more

«ՀՀ-ն իր ամբիցիաներն իր չափով պետք է ձեւակերպի»․ Նիկոլ Փաշինյան

«ՀՀ-ն իր ամբիցիաներն իր չափով պետք է ձեւակերպի»,- «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ամբիցիաները ձեւակերպելիս` նա առաջարկում է դիտարկել, օրինակ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն․ «Ոչ ոք չի խանգարում, եկեք աշխատենք, կրթվենք եւ առաջ անցվենք»։ «Անվտանգություն ասելով` մենք անընդհատ հասկանում ենք բանակ։ Եթե հասկանում ենք բանակ, դա նշանակում է մենք … Read more

Մեկ այլ սպառնալիք է զինվորականներին ուրացման քաղաքականության մեջ ներքաշելը

Լրահոսում նկատեցի, որ բանակում հոգևոր ծառայություն տանող գնդերեցների նկատմամբ ճնշումների մասին ահազանգներ են հնչում: Որքան ես եմ հասկանում, փորձ է արվում նրանց ներգրավել Մայր Աթոռի դեմ գործողություններում: Թեմայի մեկ այլ անթույլատրելի մոտեցումն էլ` բանակի ղեկավարության` դրանում զինվորականների ներգրավածության հարցն է: Այն, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողներն իրենց ղեկավարի ցուցումով ներգրաված են ուրացման քաղաքականության պրոցեսում ու իրենց … Read more

Ամերիկյան կողմի հետ չի քննարկվել ԹՐԻՓՓ ծրագրին Թուրքիայի կամ Ռուսաստանի ներգրավման հարցը. Արարատ Միրզոյան

«ԹՐԻՓՓ-ին Թուրքիայի ներգրավում չենք քննարկել ամերիկյան կողմի հետ հանդիպման ժամանակ։ ԹՐԻՓՓ-ը ինչպես կար, այնպես էլ այս պահին կա որպես ԱՄՆ-Հայաստան համատեղ բիզնես գործունեություն»,-Վաշինգտոնից տեսակապի միջոցով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերին։ Նա նշեց, որ, եթե հարցը դիտարկենք ավելի լայն՝ ապաշրջափակման համատեքստում, իհարկե, ակնհայտ է, … Read more

Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման եզրին

Իրանում վերջին օրերին արձանագրված ներքաղաքական լարվածությունը եւ դրան ուղեկցած զանգվածային անկարգությունները պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված դրվագների, այլ երկարատեւ եւ բազմաշերտ գործընթացների համատեքստում, որոնց հիմքում ընկած են թե՛ ներքին սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական խնդիրները, թե՛ արտաքին համակարգային ազդեցությունները։ Սակայն, ի տարբերություն արևմտյան մեդիա եւ դրանց քարոզչության հետեւանքով սոցիալական հարթակներում ձեւավորվող նարատիվների, տեղի ունեցող զարգացումները … Read more