Հունվար 14,2026 13:12
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Հերթական լուրջ առաջընթացը Հայաստանի միջազգային կշիռն ավելացնելու ուղղությամբ: Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան:
ՀՀ-ն հստակորեն պահպանում է.
- օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված ՀՀ ինքնիշխան տարածքում TRIPP-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան ՀՀ ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին,
- ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
- TRIPP-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը,
- հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը,
- ՀՀ ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը,
- ՀՀ ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: